Կուսակիցները եւս անակնկալի են եկել․ «Հրապարակ»

Written by

in

Կուսակիցները եւս անակնկալի են եկել․ «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. 

Թեպետ հայտարարվում էր, թե նոր սահմանադրության նախագիծը մինչ հրապարակվելը կքննարկվի ՔՊ-ում, սակայն ՔՊ խմբակցության մեր աղբյուրից տեղեկացանք, որ հրապարակված տեքստից կուսակիցները եւս անակնկալի են եկել։ 

Ասացին, որ իրենք էլ են հետեւում սահմանադրագետների գնահատականներին, բացահայտումներին ու ապշած են՝ ինչպես էր հնարավոր նման անգրագետ տեքստ հրապարակել։ Ավելին, մեր աղբյուրի կարծիքով, նախագիծն այնքան թերություններ ունի, որ առնվազն մեկ տարի կպահանջվի այն նորմալ տեսքի բերելու եւ հանրաքվեի դնելու համար։ Ի դեպ, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովին նույնպես արհամարհել են եւ նախագիծը` անգամ խոստանալուց հետո նրանց չեն ներկայացրել:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *