Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում անցկացվել է «Կենսաբանություն» առարկայի 37-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մտավոր ստուգատեսին մասնակցել է ավելի քան 300 աշակերտ՝ 78 երկրից (յուրաքանչյուր պետությունից առավելագույնը 4 մասնակից):
Հայաստանը ներկայացրած աշակերտներն արձանագրել են հետևյալ արդյունքները․
-
Արեգ Գալստյան (Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոց, 12-րդ դասարան) — արծաթե մեդալ,
-
Հովհաննես Սարգսյան («Հերացի» ավագ դպրոց, 12-րդ դասարան) — բրոնզե մեդալ,
-
Սամվել Հարությունյան («Քվանտ» վարժարան, 11-րդ դասարան) — գովասանագիր։
Թիմի կազմում էր նաև «Հերացի» ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Ստելլա Բադալյանը։
Հայաստանի թիմը ղեկավարել են Սյուզան Մարությանը (ԵՊՀ ՍԹԵՄ դպրոց), Հակոբ Փերիխանյանը (ԵՊՀ) և Գևորգ Ավանեսյանը («Հերացի» ավագ դպրոց):
Օլիմպիադայի ընթացքում մասնակիցները կատարել են 2 տեսական առաջադրանք և 4 փորձարարական աշխատանք (մոլեկուլային կենսաբանություն և կենսաքիմիա, կենդանիների ֆիզիոլոգիա, կենդանիների մորֆոլոգիա և դասակարգում, բույսերի հաշվարկային կենսաբանություն):
Հիշեցնենք, որ «Կենսաբանություն» առարկայի 36-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել էր Ֆիլիպինների Կեսոն-Սիթի քաղաքում, Հայաստանի թիմն արժանացել էր 1 ոսկե և 2 բրոնզե մեդալների։
Leave a Reply