Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը

Written by

in

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է. «Որքան արագ ենք մենք հրաժարվում մեր ունեցածից, այնքան հանդուգն ու պահանջկոտ է դառնում Ադրբեջանը՝ իր չունեցածի հանդեպ

Այս լուսանկարը Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության կայքից է։ Սա հոդված է այն մասին, թե իբր Խոր Վիրապը հնագույն «ադրբեջանական» ժառանգություն է։ Նրանք Խոր Վիրապի նկարում սիրում են ունենալ նաև Արարատի պատկերը։ Այս հոդվածը հրապարակվել է ադրբեջանցի պատգամավոր Ազիզ Ալիքբերլիի կողմից, ով Հայաստանի դեմ զավթողական ծրագրեր առաջ մղող «Արևմտյան Ադրբեջան» կազմակերպության ղեկավարն է։ Սա վերջին չորս ամսվա ընթացքում Ադրբեջանի պետական գործակալության կողմից ՀՀ-ի դեմ զավթողական բովանդակությամբ հրապարակված 124 հոդվածներից ընդամենը մեկն է։ Այդ հոդվածներից մեկ ուրիշում նույն ադրբեջանցի պատգամավորը ասում է․ «Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ պայմանը «Արևմտյան Ադրբեջանից» փախստականների վերադարձն է իրենց նախնիների հայրենիք։ Այդ վերադարձի չիրականացումը նշանակում է, որ Հայաստանը անկեղծ չէ խաղաղության հարցում և մտադիր է տարածաշրջանը ներքաշել նոր պատերազմի մեջ»։

Ստացվում է, որ պետական մակարդակով ՀՀ-ի դեմ առաջ է մղվում հստակ զավթողական օրակարգ, այն քարոզվում է երկրի ղեկավարի և պատգամավորների կողմից, աջակցություն է ստանում պետական լրատվամիջոցներով և ֆինանսավորվում պետության կողմից։ Վերջին չորս տարվա ընթացքում միակ բանը, որն Ալիևը դրել է ինստիտուցիոնալ հենքի վրա, դա ՀՀ-ի դեմ զավթողական ծրագիրն է, որը զուգահեռվում է հայ ժողովրդի դեմ ատելության քարոզով։

Իսկ մեր իշխանական ստախոսները կոծկում են այս վտանգավոր իրականությունը։ Չէ՞ որ բարդ է խոստովանել, որ հենց Արցախի հարցում իրենց քաղաքականությունն է հանգեցրել ՀՀ-ի դեմ զավթողական ծրագրերի առաջ քաշմանը։ Բարդ է ստել, երբ գիտես ճշմարտությունը։ Դրա համար նրանք անտեսում են ճշմարտությունը, որպեսզի կարողանան ավելի հեշտ ստել ու հեքիաթներ պատմել Սահմանադրության, անկախության, ինքնիշխանության և Ալիևի խաղաղասիրական քաղաքականության մասին․․․»:

դիտվել է 12 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *