Այվազովսկու «Վենետիկը գիշերը։ Սուրբ Ջորջիո Մաջորե» կտավը Լոնդոնում աճուրդում վաճառվել է 1,4 միլիոն դոլարով, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։
1862 թվականին նկարված նկարի մոտավոր գինը կազմել է 655,000-915,000 դոլար։ Այն աճուրդի է հանել Էստոնիայից մի մասնավոր հավաքորդ։ Նկարը նրա ընտանիքի սեփականությունն էր 19-րդ դարից, երբ այն գնվել էր Սանկտ Պետերբուրգում։
Leave a Reply