Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից․ Տիգրան Աբրահամյան

Written by

in

«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին, այս մասին գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Ներկայում գործող Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական ազգային պետություն, որտեղ հայ ժողովուրդը պետականակերտ` տիտղոսային ազգն է, իսկ երկրում բնակվող ազգային փոքրամասնություններն ունեն սահմանադրորեն երաշխավորված իրավունքներ՝ իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար։

Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից և անցում կատարել զուտ տարածքային-քաղաքացիական մոդելի։ Այս դեպքում պետության տիտղոսային ազգի կրող դառնում է ոչ թե հայ ազգը, այլ տվյալ պահին երկրի տարածքում բնակվող և քաղաքացիություն ունեցող բնակչության ամբողջությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։

Եթե Սահմանադրությունից դուրս է գալիս «հայ ժողովրդի»՝ որպես տիտղոսային ազգի դերը, ապա ցանկացած էթնիկ խումբ, որը ապագայում, օրինակ, Ադրբեջանից հաճախ հնչող խոսույթի համատեքստում կարող է տեղափոխվել Հայաստան և ստանալ քաղաքացիություն, իրավաբանորեն դառնում է «ՀՀ ժողովրդի»՝ որպես ինքնիշխանության կրողի հավասարազոր բաղադրիչ, ինչն էլ կարող է փոխել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը»,-գրել է նա։

դիտվել է 9 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը


Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *