Եվրոպացիները շեշտում են Աբու Դաբիում հակամարտության կարգավորմանն ուղղված քառակողմ ձևաչափի կարևորությունը, սակայն Ռուսաստանը դեռևս որևէ լրացուցիչ արժեք չի տեսել նրանց մասնակցությունից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Կան տարբեր տեսակետներ: Գիտեք, եվրոպացիները պնդում են, որ սա լինի քառակողմ ձևաչափ: Մենք դեռևս լիովին չենք հասկանում, թե ինչ լրացուցիչ արժեք կարող է բերել եվրոպական մասնակցությունը, ինչ լրացուցիչ ներդրում կարող է ունենալ խաղաղ կարգավորման գործընթացում», – Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:
Կրեմլի խոսնակը նաև նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Չինաստանի նախագահ Սի Ծինփինին կամ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Շենժենում որևէ փաստաթուղթ չի փոխանցել, որը պարունակում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման կամ անվտանգության երաշխիքների առաջարկներ։
«Այս անգամ՝ ոչ», – նշել է նա։
Պեսկովը հավելել է, որ Պուտինն արդեն Ռուսաստանի Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հետ կայացած եռակողմ բանակցությունների արդյունքները։
Խոսնակը նաև նշել է, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված չէ։
«Հասկանալի է, որ այս բանակցությունները պետք է շարունակվեն», – հավելել է նա։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում Մոսկվայի և Կիևի թիմերի հետ բանակցություններ են վարել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ։
դիտվել է 8 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Նոյեմբերի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Leave a Reply