2025 թ․ դեկտեմբերի 2-ի թիվ 219-Ա/1 հրամանով ԿԳՄՍ նախարարի աթոռը զբաղեցնող պատահականությունը Կարեն Լազարյանին ազատել է «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականություններից։
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը, հիմք ընդունելով Կարեն Լազարյանի հայցադիմումը, 2026 թ․ մարտի 30-ի վճռով անվավեր է ճանաչել նախարար Ժաննա Անդրեասյանի վերոնշյալ հրամանը։
Դատարանի նշված վճռի դեմ ԿԳՄՍ նախարարությունը 08․05․2026-ին վերաքննիչ բողոք էր ներկայացրել։
Բողոքը քննարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում, իսկ 2026 թ․ նոյեմբերի 23-ին ընդունվել է որոշում, որի համաձայն վերահաստատվել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ անվավեր ճանաչել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի 02․12․2025 թ․ թիվ 219-Ա/1 հրամանը։
Այսինքն՝ Կարեն Լազարյանը նախարարի ապօրինի ու կեղծ հրամանով է մեկ տարի առաջ աշխատանքից ազատվել։
Իհարկե, Կարեն Լազարյանը չէր կարող վերականգնվել նախկին աշխատանքում, քանզի 2025 թ․ դեկտեմբերի 30-ին «Գորիսի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ը լուծարվել է և միաձուլվել այլ կրթական հաստատության։
Խնդիրը, սակայն, նրա վերականգնվել-չվերականգնվելու մեջ չէ։ Ինքը՝ Կարեն Լազարյանը, քանիցս է հայտարարել՝ բնության մեջ գոյություն ունեցող ամենածանր անեծքներից մեկը Ժաննայի ղեկավարությամբ աշխատելն է։
Այո, այդպես է, բայց․․․
Կիսագրագետ մի կին՝ ինչ-ինչ հանգամանքների բերումով զբաղեցնելով երկրի ԿԳՄՍ նախարարի պաշտոնը, ոտնակոխ է անում Հայաստանի Հանրապետության գործող օրենքները և խաղում մարդկային ճակատագրի հետ ու մնում անպատիժ։
Գոնե կարողանար, նախարար լինելով, մի գրագետ հրաման խզբզեր և ծաղրի առարկա չդառնար, բա 7 մլն դրամ պարգևավճար ինչի՞ համար են քեզ տալիս։
Բա ԿԳՄՍ նախարարությունում մի գրագետ մարդ չգտնվե՞ց, որ ազատման հրաման հորիներ։
Գոնե կարողանար մի այնպիսի հրաման մոգոներ, որի ուժով կարողանար հերքել Գորիսում շրջանառվող խոսակցությունը, թե այդ հարցում նախարարն ընդամենը պատվեր կատարող գործիք է եղել (ինչը հաստատել է նաև Արմինե Կոլյանը), թե այդ պաշտոնն առ ու վաճառքի առարկա է եղել․․․
Հիմա ի՞նչ, ինքը չպիտի՞ պատասխան տա քոլեջի 16 տարվա տնօրենի ճակատագրի հետ խաղալու անբարո և սատանայական արարքի համար, նրա բարի համբավին մեծ վնաս հասցնելու համար։
Չէ, խոստանում ենք, ինքն անպայման պատասխան է տալու հայոց արդարադատության առջև։
Լուսաբացը մոտենում է․․․ Եթե գնալու եք Վճռաբեկ, ապա արագացրեք․․․
Leave a Reply