Ալիևը TRIPP-ին «Զանգեզուրի միջանցք» է ասել ու նշել, որ այն իրականանում է Բաքվի նախաձեռնությամբ

Written by

in

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2026 թվականի նոյեմբերի 24-ին կրկին օգտագործել է «Զանգեզուրի միջանցք» եզրույթը՝ հայտարարելով, որ այն իրականացվում է Ադրբեջանի նախաձեռնությամբ:

Այս հայտարարությունը հնչել է Միջազգային կովկասյան կոնգրեսի մասնակիցներին ուղղված նրա ուղերձում՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի պաշտոնական մեկնարկից ընդամենը մեկ օր անց:

«Այն նաև կծառայի Թուրքիայի հետ մեր ուղիղ ցամաքային տրանսպորտային կապերի ընդլայնմանը, Միջին միջանցքի թողունակության մեծացմանը, միջազգային առևտրային և լոգիստիկ կապերի զարգացմանը և, ավելի լայն իմաստով, պատմական Մետաքսի ճանապարհի վերածննդին», – նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ Միջազգային Կովկասյան կոնգրեսը կարևոր հարթակ կդառնա տարածաշրջանի զարգացման հեռանկարների և Մետաքսի ճանապարհի վերականգնման հնարավորությունների քննարկման համար։

Նրա համոզմամբ՝ կոնգրեսը կնպաստի տարածաշրջանում խաղաղության, կայունության և փոխադարձ վստահության ամրապնդմանը, ինչպես նաև կայուն զարգացման ապահովմանը։

դիտվել է 2 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *