Ենոքավանի ղեկավարը ԱԱԾ կեղծ աշխատակցի և ԿԲ-ի կեղծ ներկայացուցչի խաբեության զոհ է դարձել

Written by

in

Նոյեմբերի 4-ին խարդախության դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժին է դիմել Տավուշի մարզի բնակիչ 60-ամյա Անդրանիկ Չ․-ն և հայտնել, որ հոկտեմբերի 30-ին իր հեռախոսահամարին «Telegram» հավելվածով զանգահարել է «Արթուր Ս․» անվամբ օգտատեր, ներկայացել որպես ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակից և հայտնել, որ իր հետ կապ կհաստատի Կենտրոնական բանկի աշխատակից Ռաֆայել Բ․-ն։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Անդրանիկ Չ․-ն ոստիկաններին հայտնել է, որ որոշ ժամանակ անց կրկին «Telegram» հավելվածով զանգահարել է Ռաֆայել Բ․-ն և հայտնել, թե իր անվամբ բանկում ձևակերպվել է 20 մլն դրամի առցանց վարկ, որը փոխանցվել է այլ հաշիվների։ Գումարը հետ վերադարձնելու նպատակով վերջինս համոզել է, որ անհրաժեշտ է իր բանկային քարտում առկա գումարը փոխանցել իր մատնանշած հաշվեհամարին։

Արդյունքում Անդրանիկ Չ․-ն իր «ՎՏԲ» բանկային քարտից 262 հազար 600 դրամ է փոխանցել Նունե Դ․-ի անվամբ հաշվեհամարին, որից հետո տեղեկացել է, որ կատարվածը խարդախություն է։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Անդրանիկ Չ․-ն Ենոքավան բնակավայրի վարչական ղեկավարն է։

դիտվել է 15 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը


Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը


Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *