«Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի ուղերձը՝ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․ «Գործու՞մ է արդյոք հայի հետին խելքը
Երբ եկան կոմունիստների հետևից, նա ձայն չհանեց, որովհետև կոմունիստ չէր, համ էլ այդքան էլ չէր համակրում կոմունիստներին։
Երբ եկան սոցիալ-դեմոկրատների հետևից, նա կրկին ձայն չհանեց, որովհետև սոցիալ-դեմոկրատ չէր։
Երբ ցեղասպանում էին հրեաներին, նա չնկատելու էր տալիս, քանի որ հրեա չէր։
Երբ եկան իր հետևից, արդեն չկար մեկը, ով ձայն կհաներ ու կպաշտպաներ իրեն։
Այս ամենը տեղի է ունեցել ֆաշիստական Գերմանիայում։
Խելացի մարդիկ, ժողովուրդները, պետությունները հետևություններ են անում ու սովորում ուրիշների սխալների վրա։ Ոչ այնքան խելացիները դասեր են քաղում սեփական սխալներից։ Հիմարները հետևություն չեն անում ոչ մի դեպքում։
Ժողովրդական բանահյուսության մեջ փառաբանվում է հայի հետին խելքը, դրան տրվում է գերբարձր գնահատական, բայց արդյո՞ք հայի հետին խելքը գործնականում դրսևորվում է։
Դատելով ամենից՝ որոշ դեպքերում և որոշ շրջանակների մոտ չկան հետևություններ ո՛չ ուրիշի, ո՛չ սեփական սխալներից։
Նաև դա է պատճառը, որ Հայաստանը դարձել է քաղբանտարկյալների գծով առաջատար երկիր։
Իմ ու քո քաղբանտարկյալ խաղալը, քաղաքական գործունեության հատվածականությունը, քաղաքական անգրագիտությունն ու լղոզվածությունը, չսպանված արջի մորթին կիսելու անմեղսունակ ձգտումը և նմանատիպ այլ բաները թևեր են տալիս թուրք-ադրբեջանական օրակարգ սպասարկող օրվա իշխանությանը, և ստանում ենք այսօրվա պատկերը։
Հայի հետին խելքն առաջ բերելու ժամանակն է»։
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 24-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Leave a Reply