Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Ռումինիա

Written by

in

Կառավարությունից հայտնում են, որ նա հանդիպումներ կունենա Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի, վարչապետ Լուկա Նիկուլեսկույի, Սենատի նախագահ Միրչա Աբրուդեանի հետ:
Սա Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Ռումինիա:
Մեդիամաքսը նշում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Նիկուշոր Դանը հանդիպել էին ս.թ. սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում:
Նրանք, մասնավորապես, նշել էին, որ բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը նոր ազդակ կհաղորդի կապերի ընդլայնմանն ու ամրապնդմանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *