Սա միջազգայնորեն ընդունված պրակտիկա է, երբ շատ կոնկրետ դեպքերում պետությունը կարող է հնարավորություն ունենալ քաղաքացիությունից զրկել, մասնավորապես այդ դեպքը պետական անվտանգության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ կատարված հանցագործությունն է, և քաղաքացիությունից զրկել հնարավոր է լինելու միայն դատարանի որոշման հիման վրա, Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ նոր Սահմանադրության նախագծի համաձայն՝ օրենքով նախատեսված դեպքերում, դատարանի որոշմամբ թույլատրվում է՝ քաղաքացիությունից զրկելը՝ Սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։
Leave a Reply