ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ալիևյան սահմանադրության տեքստը իր տերերն ուղարկել են, փաստորեն, ստացել է և այսօր իր ուղերձով «համեմված» /վատ հոտով սոուս/, հրապարակում է։ Հրապարակում է դեմքի կեղծ ժպիտով, կեղծ «սիրելի ժողովուրդ» բառակապակցությամբ ու հերթական ստերով, իբր կգնա, իբր՝ չի մասնակցի, իբր ինքը կանի ինչ խոստացել է։ Ներկայացրածին մասնագետները կծանոթանան, բայց կարևոր հանգամանք-հարց՝ իսկ ո՞ր քաղաքական ուժերն են մասնակցել այդ «սահմանադրության» պատրաստմանը։
Պատասխանը կա՝ ոչ մի հայաստանյան քաղաքական ուժ։ Ինչ էլ գրված լինի էդ ալիևյան թղթի մեջ, կարևորն այն է, որ արդեն իսկ խոստովանել են սրանք՝ Անկախության Հռչակագրին հղումը չի լինելու։ Իսկ Հռչակագիրը ՀՀ ծննդականն է, կորցնում, ջնջում են ծննդականը, երկիրը դարձնում են որբ և անանուն։
Վաղուց պարզ է՝ հերթական հանձնարարականն է վռազում կատարել, որովհետև վզին թոկ են դրել ու օղակը սեղմվում է։
Հայաստանում չի լինելու ալիևյան սահմանադրություն, ալիևյան ոչ մի բան։ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ»։
դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Leave a Reply