Սյունիքում քաղաքացիները կամավոր հանձնել են ապօրինի պահվող զենք-զինամթերք

Written by

in

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքի արդյունքում շարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումները։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

Մասնավորապես, նոյեմբերի 18-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ Գորիս-Խնձորեսկ ճանապարհի հարակից աղբյուրի մոտ զենք-զինամթերք է թողել։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, 3 նռնակ՝ պայթուցիչներով, տարբեր տրամաչափի 621 փամփուշտ և այլ զինամթերք։

Օպերատիվ կառավարման կենտրոն զանգած մեկ այլ քաղաքացի էլ զենք-զինամթերք էր թողել Սյունիքի մարզի Քարահունջ բնակավայրի վարչական տարածքում գտնվող աղբյուրի մոտ։ Քրեական ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի 2 ինքնաձիգ, «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգ, մեկփողանի և երկփողանի որսորդական 2 հրացան, գնդացիր-ատրճանակ, սվին-դանակ, տարբեր տեսակի 5 նռնակ, նռնակի պայթուցիչներ, տարբեր տրամաչափի 1000 փամփուշտ և այլ զինամթերք։

ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *