Արտաշատի 44-ամյա բնակիչը անցել է Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գումար շորթել 24-ամյա տղամարդուց. նա ձերբակալվել է

Written by

in

Նոյեմբերի 21-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ մի տղամարդ անցել է Երևանի Հաղթանակի կամրջի արգելապատնեշը և գտնվում է վտանգավոր գոտում։

Ահազանգով նշված վայր մեկնած Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները պարզել են, որ քաղաքացին Արտաշատ քաղաքի 44-ամյա բնակիչ է։

Պարզվել է նաև, որ 24-ամյա մի երիտասարդ, նկատելով կամրջի արգելապատնեշն անցած տղամարդուն, մոտեցել և զրուցել է նրա հետ, ապա փոխանցել 10 հազար դրամ, ինչից հետո 44-ամյա տղամարդը վերադարձել է հետիոտների համար նախատեսված անվտանգ հատված։

44-ամյա տղամարդը շորթում կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին։ Նա ոստիկաններին հայտնել է, որ մտադրություն չի ունեցել կյանքին վերջ տալու, այլ ունի ֆինանսական խնդիրներ։

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *