Թրամփն ասել է, որ Փաշինյանը «բացառիկ մարդ է եւ շատ լավ ընկեր»

Written by

in

ԱՄՆ նախագահի ուղերձի տեքստը հրապարակել է Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը: 
Դրանում, մասնավորապես, ասված է.
«Ցանկանում եմ շնորհավորել իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին, նրա խիզախ առաջնորդության համար։ Նա ընտրեց խաղաղության ուղին եւ մեզ հետ աշխատեց՝ վերջ դնելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական հակամարտությանը։ Ավելի քան 35 տարի այս հակամարտությունն անասելի տառապանքներ է պատճառել եւ շատերն են փորձել լուծում գտնել, բայց ձախողել են։ Բայց մենք դա արեցինք, եւ անցյալ տարի Սպիտակ տանը ստորագրեցինք պատմական խաղաղության համաձայնագիր։
Այսօր մենք շարունակում ենք մեր առաջընթացը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի եւ բոլորովին նոր՝ TRIPP զարգացման ընկերության մեկնարկով։ Միացյալ Նահանգների եւ Հայաստանի միջեւ այս գործընկերությունը կստեղծի նոր առեւտրային ուղիներ ողջ տարածաշրջանում ապրանքների եւ էներգետիկ հոսքերի, ինչպես նաեւ ճանապարհորդությունների համար։ Մենք հանձնառու ենք ապահովել, որ այն ունենա մեծ, մեծ հաջողություն։
Եվս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Փաշինյանին եւ նրա պաշտոնակցին՝ Ադրբեջանի նախագահ Ալիեւին՝ մեզ հետ աշխատելու եւ այս օրը հնարավոր դարձնելու համար, ինչպես նաեւ ինձ մեծահոգաբար Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու համար։ 
Կցանկանայի նաեւ հաջորդ տարի վարչապետ Փաշինյանին հրավիրել Սպիտակ տուն, երբ նա ժամանի Վաշինգտոն՝ Ազգային աղոթքի նախաճաշին մասնակցելու։ Անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը։ Նա բացառիկ մարդ է եւ շատ լավ ընկեր։ 
Միասին կարող ենք քննարկել, թե ինչպես արդյունավետ կերպով առաջ մղենք տարածաշրջանային խաղաղությունը եւ զարկ տանք մեր երկկողմ կապերին»։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *