Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու

Written by

in

 «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Հայկ Սուքիասյանը գրում է.

Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի’ ունենալու։

Եվ այսպես, այսօր հրապարակվեց Նիկոլ Փաշինյանի հռչակած 4-րդ հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստը` առանց Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայական Անկախության հռչակագրին հղման:

Նիկոլ Փաշինյանի հրահանգով գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջը. չկա Արարատ սարի մասին հիշատակում, չկա Հայոց Ցեղասպանության մասին հիշատակում, չկա Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակում։

Փաշինյանի հռչակած 4-րդ Հանրապետության համար գրված Սահմանադրության տեքստն ամբողջությամբ բավարարում է Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները, ուստի «Ուժեղ Հայաստանը» շարունակելու է ավելի հաստատակամ պնդել, որ Ալիևի թելադրանքով Հայաստանը սահմանադրություն չի’ ընդունելու:

Ալիևի թելադրանքով գրված այս սահմանադրությունը քայքայման է տանում Հայաստանի պետականության հիմքերը, հետևապես, հայ ժողովուրդը միահամուռ պետք է դիմադրի դրա ընդունմանը:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *