«Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրենի և ընդհանրապես վարչական շրջանի աշխատակազմի մոտ կարծես սևեռուն գաղափար էր դարձել ինձ աշխատանքից հեռացնելը։ Երկրորդ անգամ էս թշվառները, ապօրինի կերպով, շինծու կարգապահական տուժերի հիմքով, հեռացվեցին ինձ «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի Հ 57 մսուր մանկապարտեզի ղեկավարի պաշտոնից։
Իրավիճակն առավել աբսուրդային է, քանի որ այս ամենը տեղի է ունենում դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը չկատարելու պայմաններում։ Փաստացի, վարչական շրջանի ղեկավարը (թաղապետը) `Վահե Հակոբյանը և իր վարչակազմը`Ավան վարչական շրջանի աշխատակազմի «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն `Արփինե Հակոբյանի կատարմամբ, արհամարհեցին դատական ակտը և հրաժարվեցին կատարել այն։
Ավելին, թաղապետի հրահանգով և անունից գործող ՀՈԱԿ-ի տնօրեն`Արփինե Հակոբյանը,ինչպես նաև Ավան վարչական շրջանի աշխատակազմի քարտուղար Աշոտ Զաքարյանի կողմից բացահայտ կերպով սույն թվականի հոկտեմբերի «05»֊ին,իմ աշխատատեղում վերականգնվեու նախորդ օրը, «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի Հ 57 մսուր մանկապարտեզում աշխատակազմի հետ անցկացված ժողովի ընթացքում հայտարարել են դատարանի վճռին չհնազանդվելու մասին և հորդորել են աշխատակիցներին իրականացնել հոգեբանական ճնշումներ և անհնազանդության ակցիաներ։ Այս ամենը մերկապարանոց հայտարարություն չէ. Իմ տրամադրության տակ կա հստակ ձայնագրություն, որն նաև հասու է բոլորին, ամբողջությամբ ապացուցում է թե՛ հոգեբանական ճնշումները, թե՛ դատական ակտը չկատարելու դիտավորությունը։
Սա բացահայտ ամենաթողություն է և օրենքի նկատմամբ արհամարհանք։
Պայքարելու եմ մինչև վերջ՝ իմ խախտված իրավունքները վերականգնելու և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար։Սա այլևս պարզապես աշխատանքային վեճ չէ, սա բացահայտ մարտահրավեր է արդարադատությանը։ «Ավանի մսուր-մանկապարտեզներ» ՀՈԱԿ-ի տնօրեն Արփինե Հակոբյանը վարչական շրջանի ղեկավարի հովանու ներքո , իրեն վեր է դասում օրենքից և ապօրինաբար հրաժարվեց կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռը։
Դատական ակտը չկատարելը քրեորեն պատժելի արարք է։ Պաշտոնական դիրքի չարաշահմամբ և ճնշումներով ինձ լռեցնել չի հաջողվի։ Այս ձայնագրությունը և բոլոր փաստերը դարձել են իրավապահ մարմինների ուսումնասիրության առարկա, իսկ պատասխանատուները կրելու են օրենքով սահմանված ամենախիստ պատիժը։
Ամենամտահոգիչն այն է, որ այս ամենը տեղի է ունենում նախադպրոցական կրթական համակարգում, որտեղ առաջին հերթին պետք է տիրի օրինականության, արդարության և առողջ բարոյականության մթնոլորտ։ Դրա փոխարեն մենք տեսնում ենք իշխանության չարաշահում և անպատժելիության զգացում։ Բացի այդ, այս ապօրինի որոշումների հետևանքով պետական ու համայնքային բյուջեին հնարավոր է պատճառվի հերթական ֆինանսական վնասը՝ հարկատուների գրպանից։Սա վաղուց դադարել է լինել միայն իմ անձնական կամ աշխատանքային խնդիրը։
Սա ուղիղ հարված է հանրային շահին, իրավական պետության հիմքերին և յուրաքանչյուր քաղաքացու գրպանին։
Ես երկրորդ անգամ մտնելու եմ դատարան՝ պաշտպանելու իմ խախտված իրավունքները, իսկ եթե ներպետական ատյաններում չապահովվի արդարադատություն, պատրաստ եմ գործը հասցնել ընդհուպ մինչև Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Եվրոդատարան։
P. S. Պայքարելու եմ մինչև վերջ, որպեսզի օրենքը գործի բոլորի համար հավասարապես, իսկ մեղավորները կրեն խստագույն պատասխանատվություն։
Մինչ նոր հանդիպում…
Leave a Reply