Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը պատրաստվում է վայր դնել մարզպետի լիազորությունները և վերցնել պատգամավորական մանդատը։ Այս մասին հայտնում է ArmLur.am-ը։
Լրատվամիջոցի հետ զրույցում Ահարոն Սահակյանը հաստատել է տեղեկությունը՝ նշելով․ «Այո՛, գնալու եմ ԱԺ»։
Ստեղծված իրավիճակում իշխանությունն այժմ Կոտայքի մարզպետի նոր թեկնածու է փնտրում։
Հիշեցնենք՝ Ահարոն Սահակյանը Կոտայքի մարզպետի պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի մայիսից։ Վաղը՝ հուլիսի 21-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում (ԿԸՀ) տեղի կունենա պատգամավորական թափուր մանդատների հանձնման արարողությունը։
Leave a Reply