ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Փակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Ջերմուկի խաչմերուկից մինչև «Զանգեր» և Գորայքից «Զանգեր» հատվածները փակ են կցորդով բեռնատարների համար, իսկ Լանջիկ գյուղի հատվածը՝ բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Գյումրի-Աշոցք ավտոճանապարհի Ցողամարգ գյուղի հատվածը և Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են կցորդով բեռնատարների համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Հիշեցում․ նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է։
Leave a Reply