«Դուք ուշացել եք․ տեսաձայնագրությունները կան». Գայանե Ջհանգիրյանը պահանջում է ստուգել Շենգավիթի ոստիկանության աշխատակիցների գործողությունները

Written by

in

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ եւ ՀԱՂՈՐԴՈՒՄ

 

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին,

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

 

ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը,

 

ՀՀ դատախազությանը

ՀՀ գլխավոր դատախազություն

 

և ՀՀ ներքին գործերի նախարարությանը

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն – Police of the RA Ministry of Internal Affairs

 

Հարգելի՛ իրավասու մարմիններ,

 

Հայտարարում և տեղեկացնում եմ, որ երեկվանից, ըստ իմ անձնական դիտարկումների, ակնհայտ անհանգստություն և խուճապային արձագանք է նկատվում իմ կողմից նախկինում հիշատակված անշարժ գույքի գործակալների և նրանց հետ փոխկապակցված անձանց շրջանում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ նրանց գործողությունները, խոսակցությունները և իմ նկատմամբ դրսևորված հնարավոր սադրիչ վարքագիծը տեսաձայնագրվել են շենքի տարածքում տեղադրված անվտանգության տեսախցիկով։

 

Մասնավորապես, երբ զանգահարել եմ ՀՀ ՆԳՆ ոստիկանիւթյան Շենգավիթի բաժնի հերթապահ մաս՝ տեսախցիկների առկայության և դրանցով արձանագրված հանգամանքների մասին տեղեկացնելու նպատակով, իմ անձնական դիտարկմամբ՝ տեղեկությունը նույն պահին փոխանցվել է գործակալներից մեկին, ով արձագանքել է հետևյալ արտահայտությամբ. «Սրան չխանգարեք, կամերաներ կան»։

 

Այս հանգամանքը լուրջ մտահոգություններ է առաջացնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին աշխատակիցների վարքագծի, ծառայողական տեղեկատվության հնարավոր արտահոսքի, մասնավոր անձանց հետ հնարավոր կապերի և ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման վերաբերյալ։

 

Ուստի ցանկանում եմ հրապարակայնորեն տեղեկացնել վերոնշյալ գործակալներին, նրանց հետ փոխկապակցված և նրանց աջակցող անձանց, այդ թվում՝ հարևաններին, ինչպես նաև հնարավոր առնչություն ունեցող ուժային կառույցների ներկայացուցիչներին հետևյալի մասին։

 

ԴՈՒՔ ՈՒՇԱՑԵԼ ԵՔ։

 

Տեսախցիկը տեղադրված է արդեն երկու ամիս և տասներեք օր։

 

Այդ ամբողջ ժամանակահատվածում այն արձանագրել է շենքի տարածքում տեղի ունեցած մի շարք գործողություններ, խոսակցություններ և իմ նկատմամբ դրսևորված հնարավոր սադրիչ վարքագիծ։

Տեսաձայնագրություններում առկա են համապատասխան անձանց պատկերները, իսկ ձայնագրություններում՝ նրանց խոսակցություններն ու արտահայտությունները։

 

Նշված նյութերը պահպանված են և փոխանցվել են համապատասխան իրավասու մարմիններին՝ օրենքով սահմանված կարգով ուսումնասիրության և իրավական գնահատականի արժանացնելու նպատակով։

 

Հատուկ ընդգծում եմ՝ խոսքը որևէ ապօրինի նկարահանման մասին չէ։

 

Տեսախցիկը իմ օրինական գույքի պաշտպանության նպատակով իմ կողմից տեղադրված անվտանգության տեսախցիկն է։

 

Այն տեղադրվել է գույքս պաշտպանելու նպատակով, սակայն արձանագրել է նաև շենքի տարածքում տեղի ունեցած այլ իրադարձություններ։

 

Յուրաքանչյուր արձանագրված դրվագ, յուրաքանչյուր խոսակցություն և յուրաքանչյուր անձի գործողություն ենթակա են առանձին ուսումնասիրության և համապատասխան իրավական գնահատականի։

 

ԻՄ ԱՀԱԶԱՆԳԵՐԸ ԵՎ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԲԱԺՆԻ ՀՆԱՐԱՎՈՐ ԱՆԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ

 

Հատուկ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքի վրա, որ ամբողջ այս ժամանակահատվածում ես պարբերաբար ահազանգել եմ ոստիկանություն՝ տեղի ունեցող միջադեպերի և իմ կողմից սադրիչ որակվող գործողությունների վերաբերյալ։

 

Ավելին, ես միտումնավոր 112 -ով եմ ներկայացրել ահազանգեր՝ նպատակ ունենալով, որ յուրաքանչյուր ահազանգ առանձին գրանցվի, արձանագրվի համապատասխան գրանցամատյաններում և հետագայում հնարավոր լինի այն համադրել տեսախցիկի արձանագրած նյութերի հետ։

 

Իմ նպատակն ի սկզբանե եղել է ապահովել յուրաքանչյուր միջադեպի հստակ ժամանակագրությունը՝ օրը, ժամը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությանը հաղորդելու ժամանակը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության հետագա արձագանքը։

 

Սակայն իմ ահազանգերը, ըստ ինձ տրամադրված պատասխանների և արձագանքների, մնացել են անհետևանք կամ գնահատվել են որպես չհիմնավորված։

 

Մինչդեռ տեսախցիկների առկայության մասին տեղեկությունը հերթապահ մաս փոխանցելուց հետո, ըստ իմ անձնական դիտարկման, այն անմիջապես հասել է վերոնշյալ գործակալներին ։

 

Ստացվում է մի իրավիճակ, որը պահանջում է լուրջ իրավական ուսումնասիրություն. երբ ես ահազանգել եմ տեղի ունեցող միջադեպերի մասին, համապատասխան արձագանքը, իմ գնահատմամբ, չի ապահովվել, իսկ երբ տեղեկացրել եմ տեսախցիկների առկայության մասին, տեղեկությունը, ըստ իմ դիտարկման, անմիջապես հասել է այն անձանց, որոնց գործողությունների վերաբերյալ ներկայացրել եմ հաղորդումներ։

 

Հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ի՞նչ իրավական հիմքով է հնարավոր դարձել նման տեղեկատվության փոխանցումը։

 

Արդյո՞ք ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին աշխատակիցներ պատշաճ կերպով կատարել են իրենց ծառայողական պարտականությունները, թե՞ առկա են մասնավոր անձանց շահերից բխող գործողությունների կամ անգործության հնարավոր դրսևորումներ։

 

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ ՓԱՍՏԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՄԱԴՐՈՒՄ

 

Պահանջում եմ, որ իրավասու մարմինները պարտադիր ուսումնասիրեն և համադրեն հետևյալ տվյալները.

 

1. Տեսախցիկի կողմից արձանագրված յուրաքանչյուր միջադեպի օրը, ժամը և բովանդակությունը։

 

2. Իմ կողմից ոստիկանություն ներկայացված յուրաքանչյուր ահազանգի օրը, ժամը և հաղորդման բովանդակությունը։

 

3. ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի հերթապահ մասում ահազանգերի գրանցման մատյանների և էլեկտրոնային համակարգերի տվյալները։

 

4. Իմ ահազանգերին հաջորդած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի գործողությունները կամ հնարավոր անգործությունը։

 

5. Այն դեպքերը, երբ իմ ահազանգերը մնացել են անհետևանք կամ դրանց վերաբերյալ պատշաճ ստուգում չի իրականացվել։

 

6. Տեսախցիկների առկայության մասին հերթապահ մաս տեղեկացնելուց հետո հնարավոր տեղեկատվության փոխանցման հանգամանքները։

 

7. Հերթապահ մասի զանգերի ձայնագրությունները և տվյալ ժամանակահատվածում համապատասխան ծառայողների գործողությունները։

 

Այս տվյալների համադրումը հնարավորություն կտա պարզելու՝ արդյոք ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը ժամանակին տեղեկացված է եղել միջադեպերի մասին, ինչ գործողություններ է իրականացրել, ինչու են իմ ահազանգերը մնացել անհետևանք, և արդյոք առկա է եղել որևէ մեկի շահերից բխող ընտրովի վերաբերմունք։

 

Պահանջում եմ ապահովել բոլոր համապատասխան գրանցումների, զանգերի ձայնագրությունների, ծառայողական տվյալների և տեսաձայնագրությունների պահպանումը, որպեսզի բացառվի դրանց կորուստը կամ հետագա ուսումնասիրության անհնարինությունը։

 

Նշված հանգամանքները պետք է ուսումնասիրվեն նաև քրեական վարույթի շրջանակներում, եթե դրա համար առկա լինեն օրենքով նախատեսված հիմքեր, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ներկայացվեն դատարան՝ որպես համապատասխան ապացույցներ։

 

ՊԱՀԱՆՋ ՇԵՆԳԱՎԻԹԻ ԲԱԺՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՈՒԳԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Դիմում եմ հատկապես ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին՝ պահանջելով ուսումնասիրել ՀՀ ՆԳՆ ոատիկանության Շենգավիթի բաժնի առանձին աշխատակիցների եւ վերադասի հնարավոր ծառայողական չարաշահումների, անգործության, ծառայողական տեղեկատվության հնարավոր արտահոսքի և գործակալների հետ հնարավոր փոխկապակցվածության հանգամանքները։

 

Խնդրում եմ ստուգել նաև գործակալների և նրանց հետ փոխկապակցված անձանց նկատմամբ հնարավոր հովանավորչության առկայությունը։

 

Ինձ համար անընդունելի է այն իրավիճակը, երբ քաղաքացին բազմիցս ահազանգում է ոստիկանություն հնարավոր իրավախախտումների մասին, սակայն նրա ահազանգերը պատշաճ արձագանք չեն ստանում, իսկ ահազանգի բովանդակության կամ ապացույցների առկայության մասին տեղեկությունը հնարավոր է դառնում համապատասխան անձանց համար։

 

Չեմ պնդում, որ հովանավորչության կամ ծառայողական չարաշահման հանգամանքներն արդեն իսկ հաստատված են։ Սակայն ներկայացված փաստերի ժամանակագրական համընկնումները, իմ ահազանգերի ընթացքը և հերթապահ մասից տեղեկատվության հնարավոր փոխանցումը բավարար հիմք են այդ հանգամանքները իրավասու մարմինների կողմից անաչառ ստուգման ենթարկելու համար։

 

ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

Պահանջում եմ՝

 

1. Իրականացնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի համապատասխան աշխատակիցների գործողությունների և անգործության ծառայողական ու իրավական ուսումնասիրություն։

 

2. Պարզել՝ արդյոք հերթապահ մասից իմ հաղորդումների կամ տեսախցիկների առկայության վերաբերյալ տեղեկությունը փոխանցվել է երրորդ անձանց։

 

3. Ստուգել իմ բոլոր ահազանգերի գրանցման և դրանց ընթացք տալու օրինականությունը։

 

4. Համադրել տեսախցիկի արձանագրած յուրաքանչյուր միջադեպի ամսաթիվն ու ժամը ոստիկանության ահազանգերի գրանցումների հետ։

 

5. Ուսումնասիրել գործակալների և նրանց հետ փոխկապակցված անձանց գործողությունները՝ տեսաձայնագրությունների ամբողջական բովանդակության հիման վրա։

 

6. Ստուգել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին աշխատակիցների, վերադասի և նշված անձանց միջև հնարավոր ծառայողական կամ անձնական կապերը, եթե դրանք կարող էին ազդել ոստիկանության արձագանքի վրա։

 

7. Հնարավոր հովանավորչության, ծառայողական անգործության կամ այլ իրավախախտումների հատկանիշներ հայտնաբերելու դեպքում ձեռնարկել օրենքով նախատեսված միջոցներ։

 

8. Ինձ տրամադրել գրավոր, պատճառաբանված պատասխան՝ կատարված ստուգումների, հաստատված հանգամանքների և ձեռնարկված միջոցների վերաբերյալ։

 

9. Ապահովել, որ իմ ներկայացրած հաղորդումների հիման վրա իրականացվող ուսումնասիրությունը չվստահվի այն աշխատակիցներին, որոնց գործողություններն իրենք են ենթակա ստուգման, եթե առկա է շահերի բախման կամ անաչառության վերաբերյալ ողջամիտ կասկած։

 

Խնդրում եմ իմ այս հրապարակային հայտարարությունը դիտարկել նաև որպես պաշտոնական հաղորդում՝ դրանում ներկայացված հնարավոր իրավախախտումների հանգամանքները ստուգելու պահանջով, և ապահովել դրա պատշաճ ընթացակարգային քննարկումը։

 

ՎԵՐՋՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ

 

Ես պահանջում եմ, որ այս հարցը չդիտարկվի որպես մասնավոր անձանց միջև սովորական տարաձայնություն։ Խոսքը վերաբերում է իմ պարբերական ահազանգերին, դրանց հնարավոր անտեսմանը, տեսաձայնագրություններով արձանագրված հանգամանքներին և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին աշխատակիցների հնարավոր անգործությանը կամ մասնավոր անձանց նկատմամբ հնարավոր հովանավորչությանը։

 

Իրավասու մարմիններից պահանջում եմ պարզել՝ արդյոք ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի առանձին աշխատակիցների գործողություններում կամ անգործության մեջ առկա են ծառայողական խախտումների կամ օրենքով նախատեսված այլ իրավախախտումների հատկանիշներ։

 

Ես ներկայացրել եմ ահազանգեր, ապահովել եմ դրանց գրանցման հնարավորությունը, պահպանել եմ համապատասխան ժամանակագրությունը և ներկայացրել եմ տեսաձայնագրություններ։ Այժմ պահանջում եմ, որ իրավասու մարմինները ոչ թե ձևականորեն պատասխանեն, այլ համադրեն բոլոր փաստերը, ստուգեն հնարավոր անգործությունը և տան յուրաքանչյուր հանգամանքի իրավական գնահատականը։

 

Ոչ մի ծառայողական կապ, անձնական պայմանավորվածություն կամ հնարավոր հովանավորչություն չպետք է խոչընդոտի օրենքի կիրառմանը։

 

Ես չեմ պատրաստվում լռել, երբ իմ իրավունքների պաշտպանության նպատակով ներկայացված ահազանգերը չեն ստանում պատշաճ արձագանք։ Չեմ պատրաստվում հրաժարվել իմ օրինական իրավունքներից կամ ապացույցների ներկայացումից։

 

Դուք ուշացել եք։ Տեսաձայնագրությունները կան, ահազանգերի ժամանակագրությունը կա, գրանցումները կան։ Այժմ հերթը իրավասու մարմիններինն է։

 

Օրենքի առաջ բոլորը հավասար են։ Ոչ մի պաշտոնյա, ոչ մի ծառայող և ոչ մի մասնավոր անձ չպետք է ունենա օրենքից վեր կանգնելու կամ օրենքի պաշտպանությունը սեփական շահերին ծառայեցնելու հնարավորություն։

 

Պահանջում եմ օրինականություն, անաչառություն, փաստերի ամբողջական ստուգում և պատասխանատվություն։

 

Հարգանքով՝ Գայանե Ջհանգիրյան

Ամսաթիվ՝ 22.11.26թ.

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *