«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սպիտակի Լեռնավան գյուղում քարոզարշավը ուղեկցվել է հայհոյանքներով ու քաշքշուկով
Լեռնավանում ՔՊ–ականների նկատմամբ բռնությունը/քաշքշելը դատապարտելի է։ Թեև, «Անկախ դիտորդի» ստացած նախնական տվյալների համաձայն, քաշքշուկները սկսել են ՔՊ–ական պատգամավորից մեկի կողմից գյուղացիներից մեկին հայհոյելուց հետո, սակայն, այդուհանդերձ, բռնությունները արդարացում չունեն։
Միաժամանակ, անթույլատրելի է ԱԺ պատգամավորի ու ավագանու թեկնածուների կողմից քաղաքացիներին հայհոյելը։ Առավելևս՝ անչափահաս քաղաքացիներին չի կարելի ասել «սրանք սաղ գործ տվող բ** են» կամ «սի***ր եղեք»։
Հ․Գ․ Հիշատակմանն արժանի է նաև այն, որ Լեռնավանի բնակիչների ու համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հարաբերությունները լարված են այն բանի ֆոնին, որ Լեռնավան քաշված ջրագիծը տևական ժամանակ այդպես էլ չի միացվում, որը, ըստ գյուղացիների, համայնքապետի կողմից քաղաքական հաշվեհարդարի դրսևորում է (այս ընտրություններին իր հիմնական մրցակիցը Լեռնավանից է)»:
դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Leave a Reply