«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան

Written by

in

Փաստաբան Վահե Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի` սա փաթեթավորելով որպես ժողովրդի կամքի արտացոլման անհրաժեշտություն, ապա դա քաղաքական ինքնասպանություն կլինի` նեղ իմաստով, լայն իմաստով` ընդդիմությունն այլև փաստի ուժով ոչնչով չի տարբերվի իշխանությունից, քանի որ հունիսի ընտրություններին ժողովուրդն իր կամքը արդեն իսկ շատ հստակ արտահայտել է` նվազեցնելով վերջինիս քաղաքական հնարավորությունները Ազգային ժողովում։ Բացի այդ` ֆիքսված ու անգամ վերպետական մարմինների կողմից արձանագրված է, որ «Բարգավաճ Հայաստան»-ից մանդատները գողացել են, պարզ ասած` մի 60 հազար քաղաքացու ձայն ոչ իրավաչափորեն չեղարկել են` փոխելով քաղաքական ուժերի բալանսը Ազգային ժողովում։

Նման պայմաններում, երբ ժողովուրդն իր կամքը շատ ուղիղ արտահայտել է, և առկա է քվեներ՝ ոչ թե ուղղակի փոշիացնելու, այլև հստակ չեղարկելու արձանագրված դեպք, ընդդիմության կողմից հանրաքվեի գնալը, ինչ ձևով ու ժապավենով էլ այն փաթեթավորես, իշխանության հետ պայմանավորվածություն է լինելու, որի ելքը բոլորս էլ գիտենք, քանի որ որևէ երաշխիք չկա առ այն, որ այս անգամ էլ մի 100 հազար քաղաքացու քվե չեն չեղարկի, մինչդեռ հանրաքվեի դեպքում անգամ մեկ քվեն իսկ որոշիչ է։

Նման արկածախնդրության փոխարեն ընդդիմությունը ճիշտ կանի սկսել խոսել առկա օրակարգային խնդիրներից` գնաճ, Երևանի գերծանրաբեռնում, գործազրկություն, թմրանյութերի ու զենքի ապօրինի շրջանառություն, սոցիալական առաջնային խնդիրներ, կառուցապատողների կողմից մարդկանց իրավունքների մասսայական խախտումներ և ակնհայտ մոլորեցնող գովազներ, վարկային գերծանաբեռնում, համայքների անհամաչափ զարգացում, կուտակային կենսաթոշակային համակարգի միջոցների հնարավոր օգտագործման հիմքերի վերանայում և այլն, այլ ոչ թե քննարկի Սահմանադրության հանրաքվե ու այլ իշխանական օրակարգեր, իսկ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուներին տրված հարցերը հիմնականում վերաբերեն Յանդեքս համակարգին։
Հակառակի դեպքում, հիմնականում, հարգելի՛ ընդդիմադիրներ, հայտնվել են պրոիշխանական քաղաքական ֆիգուրներ, ովքեր այս հարցերով արդեն իսկ սկսել են զբաղվել, ու վաղը չզարմանաք ու նեղանաք, եթե հայտնվեք քաղաքական լուսանցքում՝ լավագույն դեպքում»։

դիտվել է 9 անգամ

Լրահոս


Երևանում բախվել են Zeekr-ը, Mercedes-ը և Volkswagen-ը. կան վիրավորներ



Բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Volkswagen»-ը



Ֆրանսիայում 144 մարդ է ձերբակալվել



«Եթե ընդդիմությունը գնա հանրաքվեի, դա քաղաքական ինքնասպանություն կլինի»․ Վահե Գրիգորյան



Քաղցրավենիքի գործարանում բռնկված հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել



Գրիշա Սարգսյանը դարձել է հաղթող՝ նվաճելով 2 ոսկե մեդալ



Այս նոր իրականության գինը չափվում է հարյուր հազարավոր մարդկային կյանքերով․ Լևոն Ազիզյան



«Կառավարությունը փող չունի, դրանք մեր փողերն են, որ լիուլի մսխում է իր կայֆերի համար»․ Ոսկան Սարգսյան



Նոյեմբերի 23-ին լույս չի լինի․ հասցեներ



«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան



Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում



Ընդդիմության գլխավոր սխալը․․․



Լևոն Աբրահամյանն ընտրվել է Հայաստանի նկարիչների միության նախագահ



ՀԷՑ-ը ստոլբեն լավ գնով չէր առել, մենք կխլենք այն` Ադրբեջանի և Թուրքիայի համակարգին կապելու համար



Չեմ կարող ինձ համեմատել նրա հետ, դա անհնար է․ Սպերցյանը՝ Մխիթարյանի մասին



Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆ



Զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս



Մայր Աթոռում կատարվել է 9 սարկավագների ընծայման կարգը



«ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ ՔԹԻ ՏԱԿ` ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՄՈՒՐՈՒՄ»․ Լևոն Ջավախյան



«Առաջին ագամը չէ, որ Փաշինյանի ասածը ոչ մի կապ չունի իրականության հետ»․ Հակոբ Բադալյան



«Գուցե վաղն էլ նիկոլները բացատրեն, որ Արցախը հանձնելու որոշումը նույնպես միջազգային ստանդարտի պահանջն էր»․ Մետաքսե Հակոբյան



«Այ քեզ լոգիկա․ ուրեմն գյուղի պո*նիկն ամենաանկախն է»․ Ոսկան Սարգսյան



Այ Քաջ Նազար, գնա քո Ուստիաննայիդ դիմի․ Լևոն Զուրաբյանը պատասխանել է Նիկոլ Փաշինյանին



Մի շարք տարածաշրջաններում անձրև է տեղում



Երևանում «Jeep»-ը հետիոտնային անցման վրա վրաերթի է ենթարկել հետիոտնին

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *