«Սա շատ կարևոր ազդակ է»․ Հակոբ Բադալյան

Written by

in

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. ««Հասկանում ենք, չես դիմանում, շանս ենք տալիս քեզ՝ գնա»։ Այս խոսքերը նախօրեին լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանի վերջին օրերի պահվածքի առնչությամբ հարցերին ի պատասխան ասել է Կարեն Կարապետյանը՝ Սամվել Կարապետյանի եղբայրը, որը տարիներ, տասնամյակներ եղել է Հայաստանի տնտեսա–քաղաքական կյանքի դերակատար, պատգամավոր, նաեւ զբաղեցրել Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը 2008–ից հետո որոշակի ժամանակ։

Ես ուզում եմ այս խոսքերը դիտարկել ներքաղաքական, հատկապես վերջին օրերի անցուդարձից վեր եւ անդին, հաշվի առնելով նաեւ հենց այն հանգամանքը, որ դրանք հնչում են բավականին հարուստ կենսափորձով գործչի մակարդակով, որն իհարկե հիմա չկա ակտիվ քաղաքականության մեջ, թեեւ հասկանում ենք, որ Սամվել Կարապետյանի եւ նրա ձեւավորած ուժի կողքին է օբյեկտիվորեն, ինչի էական նշանակության մասին ես մեկ անգամ չէ, որ խոսել եմ։

Այդպիսով, Կարեն Կարապետյանն ըստ էության անում է շատ կարեւոր շեշտադրում, խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ «գնալու շանսի մասին»։ Այս ասպեկտներն ինձ հետաքրքրում են, որովհետեւ ես այդ մասին խոսում եմ դեռեւս խորհրդարանի ընտրության նախընտրական շրջանից, անելով շատերի համար գուցե ոչ պոպուլյար նկատառում, բայց ըստ իս՝ Հայաստանում իրավիճակ փոխելու տեսանկյունից շատ կարեւոր։ Ես նշել եմ, որ Փաշինյանի համար կարող է լինել ընդհուպ բախտորոշ վրիպում, եթե նա Սամվել Կարապետյանի քաղաքակա ներգրավումը՝ որպես գործոն, չընկալի իր համար որպես հեռանալու ընդհուպ պատմակա պատեհություն։

Եվ սա ես դիտարկում եմ, կրկնեմ՝ ներքաղաքական վայրիվերումներից եւ մրցակցությունից ու դիմակայությունից վեր։ Եվ այն դեմքը, որով Փաշինյանն ու թիմակիցները ազդարարում էին իրենց հաղթանակի մասին ընտրության գիշերը, վկայում էր հենց իմ գնահատականի իրավացիության մասին։

Խոշոր հաշվով, Կարեն Կարապետյանի խոսքը ուշադրությանս արժանանում է նրանով, որ նա փաստորեն արձանագրում է՝ «պատմական պատուհանը» դեռ բաց է, շանսը դեռ կա։ Եվ սա շատ կարեւոր ազդակ է, ըստ իս։ Ես մի կողմ եմ թողնում Փաշինյանի ներքաղաքական վարքագիծը։ Դա հասկանալի առօրյան է։ Ստրատեգիական կամ ոչ առօրեական ընկալումները լինելու են տողատակերում։ Իսկ, եթե չեն լինելու, ապա, կրկնեմ, դա լինելու է չափազանց էական վրիպում»։

դիտվել է 3 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *