Զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս

Written by

in

Իրանի մարդասիրական իրավունքի ազգային կոմիտեի ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը հայտարարել է, որ Իրանի դեմ վերջերս տեղի ունեցած երկու պատերազմների ընթացքում զոհվել է առնվազն 428 երեխա և դեռահաս։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քոլիվանդը նշել է, որ 2025 թվականի հունիսին տեղի ունեցած իրանա-իսրայելական 12-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է առնվազն 45 երեխա։

ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից՝ ընդդեմ Իրանի 2026 թվականի փետրվարին սկսված և 40 օր տևած պատերազմի ընթացքում էլ զոհվել է 383, վիրավորվել՝ 2115 երեխա։

Այս տվյալները ներկայացվել են Դատական ​​իշխանության Մարդու իրավունքների շտաբի ղեկավարի՝ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամին (ՅՈՒՆԻՍԵՖ) ուղղված նամակում։

դիտվել է 11 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *