Երևանում Ձմեռ պապերն ու մուլտհերոսները հավաստագրում կանցնեն․ քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Written by

in

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է Ամանորի և Սուրբծննդյան տոների ընթացքում կերպավորված անձանց՝ Ձմեռ պապի, Ձյունանուշի, մուլտհերոսների և այլ կերպարների գործունեության հավաստագրում:

Ցանկացողները կարող են նախապես հերթագրվել կերպարի համապատասխանության դիտումներին։

Հերթագրման համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 1-ը՝ ժամը 17:00-ն, զանգահարել 011-514-197, 011-514-214 և 011-514-231 հեռախոսահամարներով։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *