«Պալաչը»՝ Աբովյանի համայնքապետի պաշտոնին․ սնանկության պատմություն, քաղաքական անցուդարձեր և Մեքսիկայից ստացված տեղեկանքի շուրջ հարցեր

Written by

in

Դեկտեմբերի 13-ին Աբովյանում սպասվող ՏԻՄ ընտրություններին ընդառաջ քաղաքական պայքարն աստիճանաբար թեժանում է։ Համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող թեկնածուներից մեկը գործարար Արթուր Հարությունյանն է, որն առավել հայտնի է «Պալաչ» մականունով և գլխավորում է Լևոն Շիրինյանի ղեկավարած «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության ընտրական ցուցակը։

Սակայն Հարությունյանի թեկնածության շուրջ արդեն իսկ մի շարք հարցեր են առաջացել, որոնք արժանի են հանրային ուշադրության։Քաղաքական անցյալից մինչև սնանկության գործ

Արթուր Հարությունյանի քաղաքական ճանապարհը նոր չէ։ Նա դեռ 2015 թվականին փորձել է ստանձնել Աբովյանի համայնքապետի պաշտոնը, սակայն ընտրություններում պարտվել է։

Տարբեր տարիների հրապարակումներում անդրադարձ է եղել նաև նրա քաղաքական կապերին։ Մասնավորապես, նշվել է, որ նա նախկինում եղել է ՀՀԿ անդամ, հեռացվել է կուսակցությունից՝ սեփական թեկնածությունն առաջադրելուց հետո, իսկ հետագայում կապեր է ունեցել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ, որի սանիկն է համարվում։ Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 19-ին Արթուր Գեղամի Հարությունյանին ճանաչել է սնանկ՝ 3 միլիոն դրամ պարտքը սահմանված ժամկետում չվերադարձնելու հիմքով։

Հրապարակման մեջ նշվում է նաև պետական տուրքի և գույքի վրա արգելանք դնելու մասին։

Հարց է առաջանում՝ ի՞նչ ընթացք է ունեցել այդ սնանկության վարույթը, արդյո՞ք պարտավորությունները կատարվել են, և ի՞նչ ֆինանսական վիճակում է այսօր համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող գործարարը։

Մեքսիկայի համալսարանի տեղեկանքն ու թեկնածության գրանցման պատմությունը

Հարությունյանի անցյալի առավել ուշագրավ դրվագներից է նաև սնանկության գործը։Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման համաձայն՝ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2017 թվականի դեկտեմբերի 19-ին Արթուր Գեղամի Հարությունյանին ճանաչել է սնանկ՝ 3 միլիոն դրամ պարտքը սահմանված ժամկետում չվերադարձնելու հիմքով։

Հրապարակման մեջ նշվում է նաև պետական տուրքի և գույքի վրա արգելանք դնելու մասին։

Հարց է առաջանում՝ ի՞նչ ընթացք է ունեցել այդ սնանկության վարույթը, արդյո՞ք պարտավորությունները կատարվել են, և ի՞նչ ֆինանսական վիճակում է այսօր համայնքի ղեկավարի պաշտոնին հավակնող գործարարը։

Մեքսիկայի համալսարանի տեղեկանքն ու թեկնածության գրանցման պատմությունը Արթուր Հարությունյանի թեկնածության շուրջ ամենաքննարկվող դրվագներից մեկը նրա՝ Հայաստանում բնակության օրերի վերաբերյալ փաստաթղթերի պատմությունն է։
«Հրապարակ» օրաթերթի նոյեմբերի 17-ի հրապարակման համաձայն՝ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով թեկնածուն պետք է վերջին երկու տարվա ընթացքում առնվազն 366 օր բնակված լինի Հայաստանում։
Ըստ հրապարակման՝ Հարությունյանը սկզբում դիմել է անձնագրային մարմին՝ համապատասխան տեղեկանք ստանալու համար, սակայն տեղեկանքը չի տրամադրվել։Այնուհետև նա դիմել է վարչական դատարան՝ ներկայացնելով Մեքսիկայի Գվադալախարայի համալսարանում ուսանելու վերաբերյալ տեղեկանք։

«Հրապարակի» փոխանցմամբ՝ առաջին դատական գործընթացում հայցը մերժվել է, քանի որ ներկայացված փաստաթղթում բացակայել է համալսարանի ռեկտորի ստորագրությունը։ Ավելի ուշ Հարությունյանը կրկին դիմել է դատարան՝ լրացված փաստաթղթով, և դատարանը պարտավորեցրել է լիազոր մարմնին տրամադրել պահանջվող տեղեկանքը։

Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Անահիտ Մադաթյանը լրատվամիջոցին հայտնել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվել են, և թեկնածությունը գրանցվել է։ Այս պատմության մեջ կարևոր է ընդգծել՝ հրապարակված տեղեկությունները դեռևս չեն ապացուցում, որ համալսարանի տեղեկանքը կեղծ է։ Սակայն հանրությունն իրավունք ունի իմանալու, թե ինչ փաստաթղթերի հիման վրա է կայացվել դատարանի որոշումը և ինչպես է հաստատվել թեկնածուի՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխանությունը։

Հանրակացարանի բնակիչների հայտարարությունն ու նոր հակասությունները

Նոյեմբերի 20-ին Աբովյանի Հանրապետության 7 հասցեի հանրակացարանի բնակիչները հավաքվել են՝ հերքելու տեղեկությունը, թե իրենցից որոշ անձանց քաղաքական հայացքների պատճառով ստիպել են լքել շենքը։

Shamshyan.com-ի հրապարակման համաձայն՝ բնակիչները պնդել են, որ իրենց անունից տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը և այն վերագրել են Արթուր Հարությունյանին։Սա բնակիչների հրապարակային հայտարարությունն է, և միջադեպի բոլոր հանգամանքները լրացուցիչ պարզաբանման կարիք ունեն։

Ո՞վ և ինչպե՞ս է փորձում հասնել Աբովյանի համայնքապետի պաշտոնին

Այս ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար», «Քաղաքացիական պայմանագիր», «Քրիստոնեա-ժողովրդավարական» և «Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունները։

«Պալաչը» 2026 թվականին կրկին փորձում է ստանձնել Աբովյանի ղեկավարումը՝ այս անգամ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության ցուցակով։

Նրա նախընտրական կարգախոսը «Ստեղծենք համերաշխ համայնք» է։

Բայց այստեղ մի շարք հարցեր են առաջանում։Ինչպե՞ս է թեկնածուն պատրաստվում ապահովել համայնքի ֆինանսական թափանցիկությունը։

Ի՞նչ բիզնեսներ և ֆինանսական պարտավորություններ ունի։

Ի՞նչ ընթացք է ունեցել 2017 թվականի սնանկության գործը։

Որո՞նք են Մեքսիկայի համալսարանում ուսանելու վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ամբողջական հանգամանքները։

Ո՞վ է կանգնած նրա քաղաքական վերադարձի հետևում, և ի՞նչ քաղաքական պայմանավորվածություններ կան։

AMBION.NEWS-ի դիրքորոշումըՀամայնքի ղեկավարի պաշտոնը պարզապես քաղաքական աթոռ չէ։ Դա պատասխանատվություն է հազարավոր մարդկանց, համայնքային բյուջեի, հանրային սեփականության և բնակիչների ապագայի նկատմամբ։

Աբովյանցիները պետք է ընտրություն կատարեն՝ ունենալով ոչ միայն նախընտրական խոստումներ, այլև թեկնածուների անցյալի, գործունեության և պատասխանատվության վերաբերյալ ամբողջական տեղեկություններ։

Ambion.news-ը պատրաստ է հրապարակել նաև Արթուր Հարությունյանի պարզաբանումները։ Լրատվամիջոցը նրան առաջարկում է պատասխանել վերոնշյալ հարցերին և ներկայացնել իր դիրքորոշումը։

Համայնքի ղեկավար դառնալ ցանկացողը նախ պետք է պատրաստ լինի պատասխանել հանրության հարցերին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *