«Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ուսուցիչները»․ Սոֆյա Հովսեփյան

Written by

in

ԱԺ նախկին պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հերթական աշունն է, երբ փոթորկվում են ՀՀ ուսուցիչները…

Ատեստացիա…
Կամավոր, բայց պարտադիրի էֆեկտով ատեստացիա…
Նորմա՞լ է։ Ոչ, ոչ մի նորմալ երևույթ չկա։
Բողոքե՞լը նորմալ է։ Ոչ, քանզի հերթական ժամանակավոր խոսակցություն է, ոչ թե իրական պայքար։

Ամեն տարի նույն կերպ միայն դատարկ բողոքներ են լսվում, որոնք որոշ ժամանակ հետո խլանում են։ Գնալու են տուն, նորից սպասեն հաջորդ տարվա ատեստացիային ու նորից մասնակցեն՝ հաղթահարեն կամ ոչ։
Շուրջ երեք ամիս է՝ ԿԳՄՍՆ-ն շարունակաբար բռնության է ենթարկում ուսուցիչներին իրենց էլեկտրոնային մատյանի միջոցով։

Էլեկտրոնային մատյանը կարգի չի գալիս, և յուրաքանչյուր ուսուցիչ հերթական անգամ լրացնում է մատյանը, հետո կրկին լրացնում։ Բոլորը դժգոհ են, բոլորը իրենց տեղում փնթփնթում են, բայց չկա հանրային պահանջ։

Այս մասին լրագրողների հետ խոսող ուսուցիչ գտնելը գրեթե անհնար է, բայց մտեք յուրաքանչյուր դպրոց և կողքից լսեք՝ հիմնական, առավելագույն քննարկման թեման հենց դա է։
Ահա վրա հասավ ատեստացիան, կրկին ոտքի ելան։ Բան չկա, շուտով հետ կգնան, շատ մի՛ ուշադրություն դարձրեք։ Չէ՞ որ խնդիրը մենակ իրենցն է ու մեզ չի վերաբերում, չէ՞ որ իրենք են գործազուրկ դառնալու, իրենց աշխատավարձերը չեն բարձրանալու, չէ՞ որ պայքարը մասնավոր է և այլն…

Չէ՛, իրականում այսպես չէ, բայց, օրինակ, ես այսուհետ վարվում եմ այդպես, ինչպես իրենք են վերաբերվում մեր երկրի խնդիրներին՝ վախվորած, անտարբեր, թքած ունենալով…
Դե, կներեք, սիրելիներս, թույլ եք տվել՝ անում են։ Պահում եք՝ շարունակելու են անել։ Վայելեք…
Հիմա մի քանի բան կասեն ու ձեզ կճամփեն։
Բարի հանգստյան օրեր»։

դիտվել է 6 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *