«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Հեռուստատեսության համաշխարհային օր, Ողջույնի համաշխարհային օր, Բանգլադեշ՝ Զինված ուժերի օր, Հունաստան՝ Զինված ուժերի օր, Բոսնիա և Հերցեգովինա՝ Խաղաղության համաձայնագրի օր:
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1932 – ծնվել է բանաստեղծ, արձակագիր և թարգմանիչ Ժիրայր Ավետիսյանը։
1956- վախճանվել է դերասան Տիգրան Այվազյանը:
1974- վախճանվել է հայ խորհրդային նկարիչ Լևոն Գենչը (Գենչղլ յան):
1982- վախճանվել է գրող Լեոնիդ Հուրունցը (Ավանեսով):
1988- սկսվել են հայկական ջարդերը Բաքվում, Կիրովաբադում, Խանլարում, Շեքիում, Ղազախում, Մինգեչաուրում, ինչպես նաև հայերի զանգվածային արտաքսումը Ադրբեջանից Հայաստան:
1991- Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Լիտվայի հետ:
2006-Հայաստանի տարվա շրջանակներում Ֆրանսիայում առաջին անգամ թողարկվել է Հայոց ցեղասպանության թեմայով փոստային նամականիշ:
2007-վախճանվել է արձակագիր, դրամատուրգ և գեղանկարիչ Աղասի Այվազյանը:
2019-Հայկական ֆուտբոլի շուրջ բորբոքվող թնջուկը հանգուցալուծվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանի ու գործադիր կոմիտեի հրաժարականով։ Գործկոմի նիստը հրավիրվել էր Իտալիայի հավաքականից Հայաստանի ազգային հավաքականի 1:9 հաշվով կրած ծանր պարտությունից հետո բարձրացած դժգոհության ալիքի և քննադատությունների արդյունքում։
2020- տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Ազատության հրապարակում, որտեղ ընդդիմադիր 17 կուսակցություն ներկայացրել է ճանապարհային քարտեզ:
ԱՇԽԱՐՀ
479 մ.թ.ա.- վախճանվել է չին մտածող Կոնֆուցիոսը («Զրույցներ և խոհեր»):
1620- «Մեյֆլաուեր» նավով եռամսյա նավարկությունից հետո անգլիացի վերաբնակիչների ընտանիքները ափ են իջել Հյուսիսային Ամերիկայի Կոդ հրվանդանի շրջանում:
1694 – ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, արձակագիր և հրապարակախոս Վոլտերը:
1783- տեղի է ունեցել մարդու առաջին թռիչքը օդապարիկով:
1806 – Նապոլեոնը հայտարարել է Անգլիայի «կոնտինենտալ շրջափակման» սկսելը:
1811 – վախճանվել է գերմանացի դրամատուրգ, բանաստեղծ և արձակագիր Հենրիխ ֆոն Կլեյստը:
1836 – սկսվել է Կոնստանտինյան ճակատամարտը, որի ժամանակ ֆրանսիական էքսպեդիցիոն կորպուսը ջախջախիչ պարտություն է կրել արաբներից:
1877 – ամերիկացի գյուտարար Թոմաս Էդիսոնը ներկայացրել է իր ստեղծած ֆոնոգրաֆը:
1916 – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանական ականից խորտակվել է «Տիտանիկի» երկվորյակ-շոգենավը՝ «Բրիտանիկը»:
1942- ֆելդմարշալ Պաուլուսի ղեկավարած գերմանական 6-րդ բանակը Ստալինգրադի տակ հայտնվել է շրջափակման մեջ:
1967- վախճանվել է բելգիացի սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտը:
1979- ցուցարարները այրել են Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում գտնվող ԱՄՆ-ի դեսպանատունը:
1980- տեխնածին աղետի հետևանքով վերացել է ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգի Պենյոր լիճը:
2011 – վախճանվել է ամերիկացի ֆանտաստ գրող Էնի Մակկերֆին:
2013 – սկսվել է Եվրոմայդանը՝ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի կենտրոնական հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքների շարքը:
2024 – Ռուսաստանն առաջին անգամ ուկրաինական Դնեպրոպետրովսկը գնդակոծել է միջին հեռահարության բալիստիկ «Օրեշնիկ» հրթիռով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply