Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները․ Տիգրան Աբրահամյան

Written by

in

Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները։ Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«ՊՆ-ում 4 տարի մտածել են ու ԳՇ պետի համար «արդարացում» մտածել 2022 թվականի սեպտեմբերյան մարտերից հետո՝ «ադրբեջանցիները կսովածանան ու հետ կգնան» արտահայտության վերաբերյալ:

ԳՇ պետն ասում է, որ դա ասել է, որպեսզի ջերմուկցիները վերադառնան, իսկ քաղաքը զարգանա:

Եթե նման բան ասեր մի պատահական մարդ կամ շրջակա գյուղերից մեկի գյուղապետը, միգուցե, մարդիկ հասկանային, կամ թեման այսքան երկար չքննարկվեր, սակայն այս անլրջության և անհեթեթության հեղինակը երկրի թիվ մեկ զինվորականի կարգավիճակ ունեցող և գեներալ-լեյտենանտի ուսադիր կրող անձ է:

Այս մարդը վստահաբար չի էլ պատկերացնում, թե իր խոսքերն ու այսօրվա արդարացումներն ինչ ազդեցություն են ունենում ԶՈւ-ի, հասարակության և հետագա ընթացքի վրա:

Դժվար էլ տվյալ անձը գիտակցի, թե իր պահվածքը կողքից կամ բանակի ներսում որքան զավեշտալի է հնչում: Ինչ ասեմ, եթե որոշել է մինչև վերջ խայտառակ լինել, իրեն դժվար էլ որևէ մեկը կարողանա խանգարի:

Զինվորականի համազգեստը, ուսադիրները, պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»,- գրել է Աբրահամյանը։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *