Կապան համայնքի կանանց երգչախմբի հոբելյանական համերգը

Written by

in

Նոյեմբերի 20–ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճում կայացավ Կապան համայնքի կանանց երգչախմբի(գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Գայանե Հարությունյան) հիմնադրման 5–ամյակին նվիրված տոնական համերգը։

Երեկոն համախմբել էր Կապանի երաժշտասեր հանրությանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներին՝ արժևորելու երգչախմբի հինգ տարիների ստեղծագործական ուղին։

Միջոցառմանը երգչախումբը հանդես է եկել բազմաժանր երգացանկով՝ հնչեցնելով Ռոբերտ Ամիրխանյանի, Խաչատուր Ավետիսյանի, Արամ Սաթյանի, Կարա–Մուրզայի, Արամ Խաչատրյանի, Կոմիտասի, Առնո Բաբաջանյանի, Աստոր Պիացոլայի և այլ հեղինակների հայտնի ստեղծագործությունները։

Երեկոյի ընթացքում ցուցադրված տեսաշարի միջոցով ներկաները հնարավորություն են ունեցել նաև ծանոթանալու երգչախմբի ստեղծման և կայացման պատմությանը, ինչպես նաև ստեղծագործական գործունեության կարևորագույն իրադարձություններին ու ձեռքբերումներին։

Համերգային երեկոն անցել է լեփ–լեցուն դահլիճում՝ ջերմ ու տոնական մթնոլորտում։ Հանդիսատեսը յուրաքանչյուր ելույթ ուղեկցել է բուռն ծափահարություններով՝ արտահայտելով իր գնահատանքն ու երախտագիտությունը երգչախմբի տարիների նվիրումի, անխոնջ աշխատանքի և պարգևած բարձրարվեստ կատարումների համար։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *