Մխիթարյա՞ն, թե՞ Սուչիչ. Կիվուն ընտրության առաջ է Ատալանտայի հետ խաղից առաջ

Written by

in

Ինչպես հայտնում է իտալական Sky Sport-ը, «Ինտերը» նախապատրաստվում է նոյեմբերի 22-ին Բերգամոյում կայանալիք «Ատալանտայի» դեմ արտագնա հանդիպմանը։ Հավաքականների խաղերից հետո Կիվուն գնահատում է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ կիսապաշտպանության կենտրոնում Նիկոլո Բարելայի և Հական Չալհանօղլուի տեղերը երաշխավորված են, իսկ երրորդ դիրքի համար պայքարում են 37-ամյա Մխիթարյանն ու Սուչիչը։

Սպասվում է, որ միլանյան ակումբը կգործի իր ավանդական 3-5-2 դասավորությամբ, որտեղ Մխիթարյանը կարող է զբաղեցնել ձախ կիսապաշտպանի դիրքը՝ մասնակցելով թե՛ գնդակի խաղարկմանը, թե՛ հարձակումների կազմակերպմանը։ Կիվուն վերջնական որոշումը կկայացնի առաջիկա մարզումների արդյունքներով։

Չնայած տարիքին՝ Մխիթարյանը շարունակում է առանցքային դեր խաղալ «Ինտերում»։ Ավելի վաղ La Gazzetta dello Sport-ը բարձր էր գնահատել նրա խաղը «Բոլոնիայի» և «Շախտյորի» դեմ՝ ընդգծելով, որ հայ կիսապաշտպանը նույնիսկ փոխարինման դուրս գալով էական ազդեցություն է թողնում խաղի ընթացքի վրա։

«Նա գինու նման է․ որքան մեծանում է, այնքան լավն է դառնում։ Նա մեզ համար հենասյուն է։ Երբ խաղադաշտ է մտնում, միշտ առավելագույնն է տալիս»,- ավելի վաղ թիմակցի մասին ասել էր Նիկոլո Բարելան։

Հիշեցնենք, որ Ա Սերիայի 12-րդ տուրից առաջ «Ինտերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ «Ատալանտա» – «Ինտեր» հանդիպումը կկայանա նոյեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:45-ին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *