Ֆրանսիայի նախկին վարչապետը հայտարարել է 2027 թ. նախագահական ընտրություններին իր մասնակցության մասին

Written by

in

Նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը ուրբաթ օրը՝ նոյեմբերի 20-ին, Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է 2027 թվականի նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին։

Այս մասին հայտնում է Le Monde թերթը:

Իր խոսքի սկզբում նա խոսել է «երկրում առկա մտահոգությունների համընկնման» և «քայքայման վիճակի» մասին՝ թվարկելով «սոցիալական քայքայումը», պետական ​​ֆինանսների վատթարացումը, քաղաքական քայքայումը, «էկոլոգիական հետընթացը» և միջազգային տարբեր ճգնաժամերը։

«Ես «Ազգային միավորումը» (Rassemblement national) չեմ նույնացնում «Անհնազանդ Ֆրանսիայի» (La France insoumise) հետ», – ընդգծել է նա՝ առանձնացնելով ծայրահեղ աջ կուսակցությունը, որը, ըստ նրա, «իր մեջ կրում է այլատյացության, ռասիզմի և հակասեմիտիզմի ժառանգություն… և վերջին տարիներին արված մի քանի ցուցադրական քայլեր ոչինչ չեն փոխում այդ առումով»։

Նրա թեկնածությունը, որը պաշտոնապես հայտարարվել է այսօր առավոտյան, ըստ էության, Դոմինիկ դը Վիլպենի կողմից նախապատրաստվում էր ավելի քան երկու տարի. մասնավորապես՝ 2025 թվականի հունիսին նա հիմնադրել էր իր շարժումը՝ La France humaniste («Հումանիստական ​​Ֆրանսիա»)։ Ժակ Շիրակի օրոք վարչապետի պաշտոնը զբաղեցրած քաղաքական գործիչը նաև գիրք է հրատարակել, ակտիվացրել է իր ներկայությունը սոցիալական ցանցերում և բազմաթիվ այցելություններ կատարել երկրի տարբեր շրջաններ։

դիտվել է 9 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *