Սամվել Մկրտչյանը նշանակվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպան

Written by

in

Սամվել Մկրտչյանը ծնվել է 1959 թվականին Երեւանում։ Ավարտել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ Սովորել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայում։
1991-ից աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարության համակարգում։ 1995-1997-թթ եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայկական բանակցային խմբի անդամ, 2004-2010 թթ.՝ ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար։ 2011-2016 թթ-ին եղել է ՀՀ ԱԳՆ սպառազինությունների վերահսկման եւ միջազգային անվտանգության վարչության պետը։ 2016-2018 թթ եղել է Լիբանանում ՀՀ դեսպան, իսկ 2018-2023 թթ.՝ Լեհաստանում ՀՀ դեսպան։
Մինչ այս Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Գուրգեն Արսենյանը, որը նշանակվել էր 2024 թվականի օգոստոսին:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *