Սամվել Մկրտչյանը նշանակվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան

Written by

in

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու վերաբերյալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի և 14-րդ հոդվածի.

Սամվել Մկրտչյանին նշանակել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Մոսկվա)»,- ասված է հրամանագրում։

Մկրտչյանը 1981-ից տարբեր պետական պաշտոններ է զբաղեցրել: Եղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ՀՀ բանակցային խմբի անդամ, Ավստրիայում, Հունգարիայում, Սլովակիայում ՀՀ ներկայացուցչության գործերի հավատարմատար, ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավարի տեղակալ, ԱԳՆ Եվրոպայի, ապա նաև սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ, ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, Լիբանանում, Լեհաստանում ՀՀ դեսպան:

Մեկ այլ հրամանագրով՝ Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Հիշեցնենք, որ մինչ այս Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը զբաղեցնում էր Գուրգեն Արսենյանը, որը նշանակվել էր 2024 թվականի օգոստոսի 14-ին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *