ՊՆ-ն արձագանքել է բանակում ոչ մարտական պայմաններում մահվան 44 դեպքի մասին հայտարարությանը

Written by

in

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Այսօր ՀՀ Ազգային ժողովում պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը հրապարակել է զինված ուժերում տեղի ունեցած մահվան դեպքերի սխալ և խեղաթյուրված, ուռճացված թիվ:

Պատգամավորին կոչ ենք անում զերծ մնալ բանակում տեղի ունեցած և բանակում տեղի չունեցած (ծառայության հետ կապ չունեցող) մահվան դեպքերի մանիպուլյատիվ հանրայնացումից»։

Հիշեցնենք, որ Մարիաննա Ղահրամանյանը հայտարարել էր, որ ոչ մարտական պայմաններում այս տարի բանակում մահացել է 44 մարդ։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *