Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակից հայտնում են, որ նրանց ժամանումը ՀՀ առողջապահության նախարարության, արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարության ու ԱՀԿ համատեղ ջանքերի արդյունքն է՝ գործընկեր երկրների աջակցությամբ։
Երեխաներից երկուսը, ովքեր ունեն սրտի բնածին արատներ, հաջողությամբ վիրահատվել են սրտաբանական կլինիկայում։ Երրորդ երեխան, որը նախկինում լյարդի եւ երիկամի փոխպատվաստում էր ստացել, մասնագիտացված հետփոխպատվաստումային խնամք է ստանում բժշկական կենտրոնում։
Երեխաների դուրսգրումից հետո Հայաստանը կդիտարկի նախաձեռնության շարունակականության հնարավորությունը՝ կարիքի մեջ գտնվող ավելի շատ երեխաների բժշկական օգնություն տրամադրելու համար, հայտնել են ԱՀԿ հայաստանյան գրասենյակից:
Leave a Reply