Ես էսօր մի հարց ունեմ հատկապես նրանց, ովքեր հաղթանակի օրերին շտապում ու հերթ էին կանգնում գեներալի կողքին նկարվել։ Երբ Մանվելին մենակ թողեցիք, էդ նկարները տանը պահո՞ւմ եք, թե՞ պատից իջեցրել եք։
Երբ Մանվելն իմացավ,թե ինչ է կատարվել Արցախում, ասել է. «Անունիս վրայով անցան՝ դիմացա։ Սրան դիմանալու ուժ չունեմ»։
Էդ մի նախադասության մեջ Մանվելն ամբողջությամբ կա,իր ողջ կերպարով։ Իր անունին հասցրած հարվածը տարավ։ Արցախի ցավը՝ չտարավ։
Հանգչի՛ր խաղաղությամբ։։ Քո սխալների մասին էլ կխոսենք, քո արածի մասին էլ։ Ու ամեն անգամ, երբ խոսենք Արցախի երեկվա ու վաղվա հաղթանակից, քո անունը բարձր ենք տալու։
Վարդան Ղուկասյան
ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ
Leave a Reply