ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել խաղաղության հարցում. Քուշներ

Written by

in

ԱՄՆ-ն մտադիր է Կիևի և Եվրոպայի հետ միասնական դիրքորոշում համաձայնեցնել Ուկրաինայում կայուն խաղաղության հաստատման հիմնական պայմանների շուրջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի բանագնաց և փեսա Ջարեդ Քուշները։

Նա նշել է, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ մեկնում է Բեռլին՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Եվրոպայի ղեկավարների հետ բանակցություններ վարելու «Կամեցողների կոալիցիայի» երկրների հանդիպման շրջանակում։

«Այս ուղևորության ընթացքում մեր առաջնահերթություններն են ավելի սերտորեն համակարգել գործողություններն Ուկրաինայի և Եվրոպայի հետ, աշխատել տևական խաղաղության առանցքային տարրերի շուրջ միասնական դիրքորոշման մշակման վրա և համատեղ պատրաստել օրակարգն ու առաջարկել բազմակողմ բանակցությունների հաջորդ փուլի ձևաչափը», – գրել է Քուշները X հարթակում։

Նա հավելել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև, թե ինչպես կարող է «Կամեցողների կոալիցիան» նպաստել պատերազմից հետո անվտանգության մեխանիզմների ձևավորմանը, այդ թվում՝ «Ուկրաինայի անվտանգության հուսալի երաշխիքների ապահովմանը և ավելի լայն շրջանակի ստեղծմանը, որը կամրապնդի Եվրոպայի կայունությունը և կնվազեցնի ապագա հակամարտությունների վտանգը»։

Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին կայացել են եռակողմ բանակցություններ ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Ռուսաստանի թիմերի միջև։ Նոյեմբերի 12-ին Ուիթքոֆն ու Քուշները մեկնել են ՌԴ՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման։

Այնուհետև նույն օրը նրանք Դուբլինում հանդիպել են Վոլոդիմիր Զելենսկու հետ և խորհրդակցություններ անցկացրել Ուկրաինայի, Եվրամիության, Գերմանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Իռլանդիայի և Լեհաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ։

 

դիտվել է 7 անգամ

Լրահոս

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը


Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *