Կարծում եմ՝ ցանկացած մեկը, ով հարգում է իրեն, հատկապես եթե քաղաքական գործիչ է, չի կարող Փաշինյանին հավատալ, լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Փաշինյանի՝ ընդդիմադիրներին ասում եմ՝ եկեք գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը՝ ես հրաժարական եմ տալիս, եթե ժողովուրդն «այո» կասի՝ ես հաջորդ ընտրություններում չեմ առաջադրվի» հայտարարությանը:
«Եթե մեկ անգամ է մարդը խաբում, մարդու մեղքն է, երկրորդ անգամ՝ կարող է իր մեղքն է, բայց եթե որևէ մեկը 168 անգամ է խաբում այլ սուբյեկտի, արդեն խաբվող սուբյեկտի մեղքն է դառնում:
Ես անկեղծ գիտեմ, որ ընդդիմությունն իշխանություն վերցնելու հարցում իշխանության հետ գործարքի չի գնում։ Ինձ ծանոթ չէ այդ պրակտիկան։ Փաշինյանն իր պրակտիկայից առաջարկներ է անո՞ւմ։ Դա ի՞նչ է նշանակում: Փաշինյանը որտե՞ղ է այդպիսի բան տեսել։ Ինքն այդպիսի ընդդիմություն է եղե՞լ։
Ի՞նչ է առաջարկվում, որ հավատա՞նք իր խոստմանը, որ պայմանավորվե՞նք իր հետ: Այսպիսի հարց ունեմ Փաշինյանին. թող բերի հինգ նախադեպ, որ ինքը «չի գցել» իր խոստումը, մեկի հետ պայմանավորվել է ու «չի գցել», եթե կարող է այդպիսի նախադեպ բերել, հետո թող առաջարկություններ անի:
Փաշինյանի որևէ առաջարկությանը հավատալը կլինի ընդդիմության ոչ թե միամտությունը, այլ հիմարությունը»-նշել է Քրիստինե Վարդանյանը:
դիտվել է 16 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Leave a Reply