Ֆիդան. «Ողջունում ենք Հայաստանի խաղաղ մոտեցումը Ադրբեջանի եւ մեր հանդեպ»

Written by

in

Ինչպես հաղորդում է Անադոլու գործակալությունը, ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանի պլանավորման եւ բյուջեի հանձնաժողովում՝ Հաքան Ֆիդանն ընդգծել է, որ տարածաշրջանային պատասխանատվության սկզբունքն Անկարայի կողմից դիտարկվում է որպես համագործակցության մշտական եւ կայուն մեխանիզմների ստեղծման հիմնարար պայման։
Նրա խոսքով՝ Թուրքիան էական ջանքեր է գործադրում նաեւ եվրոպական անվտանգության նոր ճարտարապետության ձեւավորման աշխատանքներում։
«Մենք կառուցողական մոտեցում ենք ցուցաբերում նաեւ Հարավային Կովկասի հարցերի նկատմամբ, որը մեր անմիջական հարեւանությամբ գտնվող եւս մեկ կարեւոր տարածաշրջան է։
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում գրանցված առաջընթացը, որը մենք վարում ենք Ադրբեջանի հետ համակարգված կերպով, ամրապնդել է տարածաշրջանում երկար սպասված կայուն խաղաղության հաստատման հույսերը։ Մենք ողջունում ենք Հայաստանի խաղաղ եւ կառուցողական մոտեցումը մեր երկրի եւ Ադրբեջանի նկատմամբ»,- հայտարարել է Ֆիդանը։
Թուրք նախարարը նշել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ ռազմավարական գործընկերությունն ու դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են «Մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքի շրջանակում ձեւավորված հատուկ կապերի վրա, «Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության եւ կայունության հաստատման շարժիչ ուժն են»։ 

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *