Երևանում շարունակվել է «ՀայաՔվե»-ի համակարգող Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը, որտեղ նա ասաց, որ մեղադրանքը «ծայրից ծայր սուտ է»։ Նա նշեց, որ ՌԴ դեսպանատան առաջին քարտուղար Ալեքսանդր Մալիշևի հետ հանդիպել է մեկ անգամ՝ 2026-ի փետրվարի 4-ին, Երևանի ռեստորաններից մեկում։
Նրա խոսքով՝ խոսակցությունը ընդհանուր թեմաների մասին էր, քաղաքական ուժերի մասին խոսք չի եղել, իսկ ինքը երկու ամիս է եղել կալանքում։ Նա պնդեց, որ գործում ապացույց չկա, ձայնագրությունը հանցակազմ չունի, Ռուզան Ավագիմյանին չի ճանաչում և կարծում է, թե նա գործել է Դանիել Իոաննիսյանի հանձնարարությամբ։
Լսումներում Չալաբյանը առաջարկեց ՍԴ-ում վիճարկել ՔԴՕ-ի 118-րդ հոդվածը՝ նշելով, որ ազատությունից զրկվածների 48 տոկոսը կալանավորներ են՝ ընդդեմ եվրոպական 25 տոկոսի։ Նա հորդորեց ընդդիմությանը սահմանափակել կալանքի համատարած կիրառումը նաև օրենսդրական ճանապարհով։
Leave a Reply