Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում

Written by

in

Նոյեմբերի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Հայաստանի Աստվածաշնչային ընկերությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության հովանու ներքո գործող Հայորդյաց տների հետ համատեղ «Գարեգին Ա» կրթական կենտրոնում կազմակերպեց «Աստվածաշնչի գիտելիքի վիկտորինա» ծրագրի եզրափակիչ փուլը։

Վիկտորինայի նպատակն է խաղերի ու հարցուպատասխանի միջոցով սաներին ծանոթացնել Սուրբ Գրքին և խորացնել նրանց աստվածաշնչյան գիտելիքները։ Ծրագրի առաջին փուլն անցկացվել էր մայիսին։ Մալաթիայի Հայորդյաց տանը կայացած վիկտորինայի հարցերը կազմվել էին աստվածաշնչյան պատմությունների հիման վրա, որոնք սաներն ուսումնասիրել էին կրոնի դասերին։ Եզրափակիչ փուլի մասնակիցներին ընծայվեցին Աստվածաշունչ մատյաններ։

Միջոցառման ավարտին Հայորդյաց տների սաներին ընդունեց Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։

Վեհափառ Հայրապետը բարձր գնահատեց նախաձեռնությունը՝ գոհունակություն հայտնելով Սուրբ Գրքի ուսումնասիրման գործում սաների ցուցաբերած ջանասիրության առնչությամբ։ Նորին Սրբությունն ընդգծեց հոգևոր կրթության դերը մանուկների ու պատանիների քրիստոնեական և ազգային նկարագրի կերտման կարևոր առաքելության մեջ՝ հորդորելով սաներին սերտել Սուրբ Գիրքը և Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում։

Հայոց Հայրապետը նաև իր գնահատանքը հայտնեց Հայաստանի Աստվածաշնչային ընկերությանը, Հայորդյաց տների հոգևոր սպասավորներին, տնօրինությանը, մանկավարժներին և սաների ծնողներին՝ նվիրյալ ու նախանձախնդիր աշխատանքի համար։

Հանդիպման ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկաներին բերեց իր հայրական օրհնությունը՝ մաղթելով, որ զորանան հավատքի մեջ, լինեն ազգի արժանավոր զավակներ, սիրով շարունակեն ուսումը և իրենց գիտելիքներն ու շնորհները ծառայեցնեն մեր ժողովրդի և հայրենիքի բարօրությանն ու առաջընթացին։

 

դիտվել է 4 անգամ

Լրահոս


ես իմ միսիան համարում եմ ավարտված



«Նախ ներսից փորձեք խաղաղվել, այ կոլաբորանտ «խաղաղասերներ»․ Տաթևիկ Հայրապետյան



Ամենայն Հայոց կաթողիկոսը պատանիներին հորդորել է Սուրբ Գրքի պատգամները կենսագործել առօրյա կյանքում



Ունենք 2 ճանապարհ․ Ճակատագրական որոշումներ պետք է կայացնենք



Փաշինյանը սահմանադրական «պուտչ» է նախապատրաստում. Սուրենյանց



Հլը սրանց խելքին աշեցեք, արա, գնացել են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ են խաղաղություն հաստատում



Փաշինյանը սպառնում է ընդդիմությանը



Գետեր կան, որոնք Հայաստանի տարածքից մտնում են Ադրբեջանի տարածք. դրանք ընդհանուր գետեր են. Փաշինյան



Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու է. Վախենամ նենց ճշմարտություն իմանաք, էլ չուզեք խոսեք. Միրզոյանը՝ ընդդիմադիր պատգամավորին



Երեք պատերազմ բերած Փաշինյանն ինչ է ասել



Դшնակահարված քաղաքացին տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն․ նրան մարմնական վնшսվածքներ է պատճառել հարազատ եղբայրը



Ես Ալիևի հետ պետք է թուղթ ստորագրեմ, արդեն մեկը ստորագրել եմ, մի հատ էլ պետք է ստորագրեմ․ Փաշինյան



Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում



Գերմանիայում քննարկվում է քաղաքացիության համար բնակության ժամկետը փոխել



Դու արջ «քորող» ես, դու գողի սպասարկող ես, դու ավելի վատն ես․ Նիկոլ Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին



Ծնվել է 44–օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի եղբայրը



Արձանագրվել է փոշու և ազոտի երկօքսիդի բարձր մակարդակ



Կինը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր



«Հետևում ենք ՀՀ-ի ու Ադրբեջանի խաղաղության գործընթացին»․ Թուրքիայի ՊՆ



Արմեն Գրիգորյա՛ն, դու դատվելու ես կոնկրետ արածիդ համար․ Արմինե Ադիբեկյան (video)



«Սրբուհի՛, լավ են արել․ քո երեխեն երկար տարիներ պատասխան է տալու արածիդ համար» (video)



Ո՞ր պահին է մшհացել Արսեն Գևորգյանը․ Սրբուհի Գալյանը նորից խոսեց (video)



«Էդ ի՞նձ եք սպառնում», «Շատ շուտով բանտում կհայտնվեք»․ Փաշինյանը կորցրեց ինքնատիրապետումը (video)



Մարդիկ օրերով սահմանին կանգնած են, ի՞նչ եք անում. Տիգրան Աբրահամյան (video)



Էն «լուսատիտիկը՝ Էդմոն Մարուքյանը», ընգեր ջան, հիմա ինչքան ուզում ես գոռա, մեկ է․․․ Արմինե Ադիբեկյան (video)

Ամենաընթերցվածները



Շուտով


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանադյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը


Նոյեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը


Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը


Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *