Հայաստանի հավաքականը զիջել է դիրքերը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Written by

in

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան նոյեմբերի 18-ին հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը։

Հայաստանի ազգային հավաքականը նախորդ հրապարակման համեմատ նահանջել է երկու հորիզոնականով և 1181 միավորով այժմ զբաղեցնում է 110-րդ տեղը։

Մեր ընտրանու դիրքային նահանջը պայմանավորված է նոյեմբերյան հավաքի ընթացքում գրանցած արդյունքներով. Ազգերի լիգայի C դիվիզիոնի վերջին երկու տուրերում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի էր խաղացել Կիպրոսի (1:1) և Լատվիայի (0:0) թիմերի հետ։

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն իր պատմության լավագույն ցուցանիշը գրանցել է 2014 թվականին՝ բարձրանալով մինչև 30-րդ հորիզոնական։

Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել Իսպանիայի հավաքականը, որին հաջորդում են Արգենտինան և Ֆրանսիան։ Ամենաուշագրավ տեղաշարժը գրանցվել է լավագույն հնգյակում. Մարոկկոյի ընտրանին բարձրացել է երկու հորիզոնականով և իր պատմության մեջ առաջին անգամ հայտնվել 5-րդ տեղում՝ շրջանցելով Պորտուգալիային ու Բրազիլիային։ Ռուսաստանի հավաքականը 1545,59 միավորով պահպանել է 35-րդ դիրքը։

ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակը.

  • Իսպանիա — 2004,48 միավոր
  • Արգենտինա — 1966,13
  • Ֆրանսիա — 1950,82
  • Անգլիա — 1938,90
  • Մարոկկո — 1809,37
  • Պորտուգալիա — 1801,28
  • Բրազիլիա — 1800,91
  • Բելգիա — 1790,37
  • Նիդերլանդներ — 1774,06
  • Կոլումբիա — 1735,90

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *