ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության համընդհանուր ապահովագրության ընդլայնման նախագիծը․ համակարգում կընդգրկվի ևս 350 հազար աշխատող

Written by

in

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ընդլայնման նախագիծը՝ 53 կողմ, 0 դեմ և 29 ձեռնպահ ձայներով։

 

Նախագծով նախատեսվում է 2027 թվականի հունվարի 1-ից համակարգում ընդգրկել մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ստացող շուրջ 350 հազար աշխատողի։ Ամսական 10 800 դրամ ապահովագրավճարից 4 400 դրամը կվճարի պետությունը, 4 400-ը՝ գործատուն, իսկ 2 000-ը՝ աշխատողը։

 

Համակարգում նախատեսվում է ընդգրկել նաև էլեկտրոնային հարթակներով աշխատող տաքսու վարորդներին։

 

Քաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներին։

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *