Ռուսաստանի ռազմավարական ռմբակոծիչները, որոնք ունակ են միջուկային զենք կրելու, մեկնել են Ասիա՝ գրեթե միաժամանակ Վլադիմիր Պուտինի՝ Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԹԽՀ) գագաթնաժողովին մեկնելու հետ։ Գագաթնաժողովի շրջանակում նախատեսված են Պուտինի հանդիպումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ։
OSINT վերլուծաբանների AviVector խմբի ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ նոյեմբերի 17-ին երկու Տու-95ՄՍ ռմբակոծիչներ՝ RF-94202 և RF-94188 բորտային համարներով, թռիչք են իրականացրել Ասիայի երկրների օդային տարածքների վրայով և վայրէջք կատարել Վիետնամի Դա Նանգ քաղաքի օդանավակայանում։
Ինքնաթիռներն ունակ են կրել միջուկային մարտագլխիկներով Х-102 հրթիռներ։ Դրանք ուղեկցել են նաև երկու Իլ-76ՄԴ ռազմական տրանսպորտային ինքնաթիռներ, որոնք նախատեսված են ծանր տեխնիկայի և զորքերի տեղափոխման համար։
Նշվում է, որ ռուսական ռազմական ինքնաթիռները Վիետնամում հայտնվել են առաջին անգամ վերջին 12 տարվա ընթացքում։ 2014 թվականին դրանք կարճ ժամանակով կանգ էին առել երկրում՝ լիցքավորման նպատակով։
Թայվանի իշխանությունները հայտնել են կղզու արևելյան ափի մոտ երկու ռուսական ինքնաթիռների հայտնաբերման մասին։ Ճապոնիայի կառավարությունն էլ հայտարարել է, որ երկու ռուսական ինքնաթիռ խախտել են երկրի օդային տարածքը՝ Օկինոշիմա կղզու մերձակայքում։ Դրանց որսալու համար Ճապոնիայի ռազմաօդային ուժերը կործանիչներ են ուղարկել։
դիտվել է 13 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Նոյեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Նոյեմբերի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը


Leave a Reply