Նոյեմբերի 18-ին հրապարակված գիտական նախնական աշխատանքում հետազոտողները հայտնել են, որ TESS տիեզերական աստղադիտակի տարիներ առաջ արված լուսանկարների ուսումնասիրությամբ հայտնաբերել են Նեպտունից այն կողմ գտնվող 11 նոր տրանսնեպտունային օբյեկտ։ Դրանցից յուրաքանչյուրը հայտնաբերվել է աստղադիտակի մի քանի դիտարկումներում և անկախորեն ստուգվել հին երկրային դիտարկումների միջոցով։ Եվս ութ օբյեկտ առայժմ համարվում է թեկնածու, քանի որ դրանց հայտնաբերումը դեռ անկախ հաստատում չունի։
Leave a Reply