Կալաձե. Խցանումները չեն վերանա, եթե մարդիկ չփոխեն իրենց սովորությունները

Written by

in

Ինչպես հաղորդում է «Նովոստի-Գրուզիան», այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
«Ես գիտեմ, թե ինչ է նշանակում առավոտյան շտապել աշխատանքի, երեխային դպրոց տանել, իսկ երեկոյան կանգնել խցանման մեջ: Սա, իհարկե, պարզապես տրանսպորտային խնդիր չէ. կորցրած նյարդեր են եւ ժամանակ, որը մարդիկ կարող էին անցկացնել իրենց ընտանիքների, երեխաների եւ հարազատների հետ», – ասել է Թբիլիսիի քաղաքապետը:
Ամենօրյա խցանումների հիմնական պատճառը, նրա խոսքով, ավտոպարկի շեշտակի աճն է: Եթե 2017 թվականին Վրաստանի մայրաքաղաքում գրանցված էր մոտ 474 հազար տրանսպորտային միջոց, ապա 2026 թվականի երկրորդ եռամսյակում այդ թիվը հասել է 948 հազարի:
«Մենք ոչ մեկին չենք արգելում տեղաշարժվել սեփական ավտոմեքենայով, բայց պետք է մի պարզ բան հասկանանք. քաղաքի տարածքն անսահման չէ», – նշել է Կալաձեն:
«Միջազգային փորձը ցույց է տվել, որ ավտոմեքենաների համար ավելի շատ տարածք հատկացնելը խցանումների խնդրի երկարաժամկետ լուծում չէ», – հավելել է Թբիլիսիի քաղաքապետը:
«Մենք ուզում ենք, որ քաղաքացիներն ընտրեն հասարակական տրանսպորտը ոչ թե այն պատճառով, որ արգելում ենք նրանց տեղաշարժվել սեփական ավտոմեքենայով, այլ որովհետեւ ավտոբուսով, մետրոյով կամ տրամվայով երթեւեկելը նրանց համար ավելի հարմարավետ, արագ եւ հուսալի կլինի», – ասել է Կախա Կալաձեն՝ ընդունելով, որ անհնար է մեկ օրում փոխել տասնամյակների ընթացքում ձեւավորված սովորությունները:
Անցյալ շաբաթ «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Կալաձեն չէր բացառել, որ ապագայում Վրաստանի մայրաքաղաքի իշխանությունները կարող են վճարովի մուտք սահմանել որոշ թաղամասեր կամ ավտոմեքենաների երթեւեկություն սահմանել օրը մեջ՝ զույգ եւ կենտ համարանիշերով:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *