«Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության»․ Լիլիթ Բլեյան

Written by

in

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դինոզավրեր են վազում լրահոսով։
Քրեակատարողական հիմնարկում իր քաղաքական հայացքների համար կալանավորված ջահել մարդ է մահանում, իսկ մեր լրահոսով դինոզավրեր են վազում։
Ընտրությունների մասնակից ԲՈԼՈՐ ընդդիմադիր ուժերի առաջնորդները բանտարկված են, իսկ մեր լրահոսով դինոզավրեր են վազում։

ՏԻՄ ընտրությունների մասնակցելը դարձել է ինքնազոհության հավասար մի բան, իսկ մեր լրահոսով դինոզավրեր են վազում։
Հայաստանը հետևողականորեն վերածվում է դասական բռնապետության, մարդիկ իրենց աշխատանքը չկորցնելու համար համաձայնում են նվաստացուցիչ լռության, իսկ մեր լրահոսով…

Եկեղեցու շենքերը մնում են զավթված, հոգևորականները շարունակում են հետապնդվել, իսկ մեր լրահոսով…
Մի կողմից` հասկանալի է, թե ինչու ենք մենք էսքան կենտրոնանում դինոզավրերի վրա։
Վերջին տարիներին մեր հանդեպ պետական մակարդակով անդադար վիրավորական գործողություններ են արվել, ու մենք սկսել ենք ամեն ինչ շատ սուր ընդունել։ Երբ ամբողջ Արցախի կորստից հետո հենց նույն Ամանորին Հրապարակը աննախադեպ տոնականորեն զարդարվեց, դա ապտակ էր մեր` անչափելի կորուստ կրած երեսին։ Հայրենազրկված հասարակությանը պսպղուն տոնածառ կերցրին, 2020 թվից հետո` անվերջ պետական տոնախմբություններ, հիշատակի օրերի անարգում, եկեղեցու անարգում. այս անդադար վիրավորանքը, իհարկե, խոր արմատներ գցեց մեր ներսում, ու մենք սկսեցինք թշնամանալ մեզ արհեստականորեն հրամցվող բոլոր վառ գույների հետ։

Դա բնական է, բայց նաև օգտագործվում է հենց մեր դեմ։ Հերիք է` փողոցում ինչ-որ վառ գույնի բան վազի, ու մեր վիրավորանքը կենդանանում է։ Էսօր դինոզավր կվազի, վաղը` տելեպուզիկ, ամեն օր մի բան կվազի, ու մենք կընկնենք էդ փուչիկների թակարդը` չնկատելով, թե էդ շիրմայի հետևում ինչպես են հանկարծ մոռացվում իրական խնդիրներն ու վտանգները։

Երեկ ԱԺ-ում քաղհալածյալներին նվիրված հանրային լսումներ էին։ Բայց լրահոսով էսօր վազում են դինոզավրերը։
Իսկ մարդիկ շարունակում են մնալ կալանավայրերում, ու եթե մենք շարունակենք ամեն վազող դինոզավրի նկատել, քաղբանտարկյալների թիվը շարունակելու է աճել»։

դիտվել է 8 անգամ

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *