«Փաստ» օրաթերթը գրում է.
ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
Ուսանողների միջազգային օր, Չեխիա և Սլովակիա՝ Ազատության և ժողովրդավարության համար մղվող պայքարի օր, Հայաստան՝ Ռազմական բժշկի օր։
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
1808– Ռուս-թուրքական 8-րդ պատերազմի ժամանակ (1806-1812) գրաֆ Գուդովիչի ղեկավարած ռուսական բանակը մոտեցել է Երևանին և անհաջող գրոհել այն:
1840 – ծնվել է նշանավոր բանասերբանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ Գարեգին Սրվանձտյանը։
1861 – վախճանվել է բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ Գևորգ Ախվերդյանը։
1877 – ծնվել է դրամատուրգ, թարգմանիչ և բառարանագիր Մամիկոն Գևորգյանը։
1886 – ծնվել է բժիշկ, քաղաքական գործիչ Արտաշես Բաբալյանը։
1891 – ծնվել է ճարտարապետ Տիրան Երկանյանը։
1892 – իր ծննդյան նույն օրը 52 տարեկան հասակում վախճանվել է Գարեգին Սրվանձտյանը։
1896 – ծնվել է բանաստեղծ և գրականագետ Արշալույս Արշարունին։
1904 – ծնվել է քիմիկոս – օրգանիկ Ալեքսանդր Հակոբյանը։
1920 – Հայ-թուրքական պատերազմի ժամանակ հուսալքված հայկական բանակը առանց դիմադրության թողել է Շահթախտին ու ամբողջ Շարուրը և միայն կարողացել է կանգնեցնել թուրքխորհրդային հարձակումը Դավալուի շրջանում։
1924 – ծնվել է գրականագետ Սերգեյ Սարինյանը։
1927 – ծնվել է գեղանկարիչ Առաքել Առաքելյանը։
1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ հայերի Կիչան-Վաղուհաս ուղղությամբ հարձակումը բեկում է մտցրել հակամարտության ընթացքում։
1992 – ավարտվել են Հայաստանի զինված ուժերի բժշկական հոսպիտալի ձևավորման աշխատանքները։
2005 – Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի քաղաքային խորհուրդը ձայների 29 «կողմ» և 16 «դեմ» հարաբերակցությամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշմում:
2006 – Մուրմանսկում սպանվել է հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային կառույցի ղեկավար Արթուր Հարությունյանը:
2011 – Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը ԱՄՆ-ի 70-ամյա գործարար քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության մեղադրանքով։
2016 – խորհրդարանն ընդունել է «Հազար դրամների օրինագիծը»՝ հայրենիքի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքը։
ԱՇԽԱՐՀ
9 – ծնվել է Հռոմի կայսր Վեսպանսիանը։
1558 – կաթոլիկ-թագուհի Մարի Թյուդորի մահից հետո անգլիական գահ է բարձրացել նրա բողոքական քույր Ելիզավետա 1-ինը՝ թագավոր Հենրիխ 8-րդի և Աննա Բոլեյնի աղջիկը։
1796 – վախճանվել է Ռուսաստանի կայսրուհի Եկատերինա 2-րդը։
1800 – ԱՄՆ-ի Կոնգրեսը առաջին անգամ հավաքվել է Վաշինգտոնում։
1853 – աշխարհում առաջին անգամ տեղի է ունեցել շոգեֆրեգատների ճակատամարտ։
1855 – Աֆրիկայի հետազոտող Դևիդ Լիվինգտոնը դարձել է առաջին եվրոպացին, որը տեսել է Զամբեզի գետի վրա գտնվող 120 մետր բարձրությամբ ջրվեժը և այն անվանել է իր թագուհու անունով՝ Վիկտորիա ջրվեժ։
1858 – վախճանվել է անգլիացի փիլիսոփա Ռոբերտ Օուենը։
1869 – բացվել է Սուեզի ջրանցքը, որ Միջերկրական ծովը կապում է Կարմիր ծովին։
1903 – Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվել է Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև, ըստ որի, Բոլիվիան Բրազիլիային է զիջել իր տարածքի մի մասը՝ որպես փոխհատուցում երկաթուղու և ջրմուղի կառուցման։
1913 – Պանամայի ջրանցքով անցել է առաջին նավը։
1917 – բրիտանական զորքերը Պաղեստինում թուրքերից գրավել են Յաֆֆան։
1917 – վախճանվել է ֆրանսիացի քանդակագործ Օգյուստ Ռոդենը։
1920 – Ղրիմը գարվվել է Կարմիր բանակի կողմից։
1929 – վախճանվել է ամերիկացի գյուտարար Հերման Հոլերիթը։
1933 – ԱՄՆ-ը ճանաչել է Խորհրդային Միությունը։
1942 – ծնվել է ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Մարտին Սկորսեզեն։
1944 – ծնվել է ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Դենի դե Վիտոն։
1948 – «Ավրորա» հածանավը կանգնել է հավերժական կայանի Պետերբուրգի ափամերձ Մեծ Նևկայում։
1966 – գիշերը գրանցվել է Լեոնիդ մետեորային խմբի ամենամեծ մետեորային անձրևը, որը նկատելի է եղել ԽՍՀՄ-ի արևել յան հատվածում և Հյուսիսային Ամերիկայում։
1978 – ԽՍՀՄ-ը հայտարարել է նեյտրոնային ռումբի հաջողված փորձարկման մասին։
1988 – Բենազիր Բհուտտոն դարձել է Պակիստանի վարչապետ. նա դարձել է մուսուլմանական պետության առաջին կին ղեկավարը։
1997 – Եգիպտոսի Լուքսոր քաղաքում «ալԳամմա ալ-Իսլամ» խմբավորման իսլամ ահաբեկիչների կողմից սպանվել է Լուքսորի հուշարձանները նայող 58 արտասահմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվել են։
2001 – Աֆղանստանի նախկին նախագահ Բուհրաննուդին Ռաբբանին վերադարձել է Քաբուլ այն բանից հետո, երբ 5 տարի առաջ հեռացվել էր պաշտոնից «Թալիբան» շարժման կողմից։
2003 – Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարել է ԱՄՆ-ի եպիսկոպոսյան եկեղեցու հետ հարաբերությունների դադարեցման մասին այն պատճառով, որ այդ եկեղեցում որպես եպիսկոպոս ձեռնադրվել է միասեռական անձնավորություն։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Leave a Reply